Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Քաղաքական
14:56 08/05/2009
Բաքուն չի կարողանում դուրս գալ շոկից. Ալիեվը փնտրում եվ չի գտնում պատասխան սեփական ժողովրդին
Մայիսի 7-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում Եվրոմիության Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը բուռն արձագանքներ առաջացրեց:
Հանդիպումից անմիջապես հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարեցին իրենց գոհունակության մասին, իսկ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հայտարարեց, որ հայկական կողմը պրահյան հանդիպումը գնահատում է օգտակար: «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ բանակցությունները, որ տեղի ունեցան Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում, անցան դժվար: Կողմերի մոտ կան բազում տարակարծություններ: Յուրաքանչյուրը տանում է իր գիծը և միևնույն հարցին արձագանքում է յուրովի»,- երեկ «Էխո-Մոսկվիին» հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Բերնարդ Քուշները:
«Այն, որ երկու կողմն էլ այսօր ներկա է Պրահայում վկայում է այն մասին, որ նրանք համագործակցում են և հակամարտության կարգավորումը տեղի կունենա, բայց ոչ այսօր», - հայտարարել է Եվրոմիության գլխավոր հանձնակատար Խավիեր Սոլանան:
«Մոսկվան լավատեսորեն է նայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը»,- այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովը:
Իսկ պաշտոնական Բաքուն լռում է և ոչ մի կերպ չի մեկնաբանում պրահյան հանդիպումը: Սա վկայում է այն մասին, որ կամ Բաքվում դժգոհ են բանակցությունների արդյունքից, կամ չեն գտնում համապատասխան ձևակերպումներ սեփական ժողովրդին ազնվորեն ներկայացնելու ստեղծված իրավիճակը:
Փոխարենը ադրբեջանական լրատվամիջոցները, աղավաղելով փաստերը, հուսահատ փորձեր են անում տեղեկատվական դաշտում քողարկել սեփական իշխանություների ձախողումներ: Նրանք մեկը մյուսին հերթ չտալով հաղորդում են, թե իբր համաձայնություն է կայացվել այսպես կոչված 2004թ. «Պրահյան սկզբունքներ» շուրջ: Իրականում, սակայն, հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները, դրանք ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքներն են, որոնք ամրագրվել են նախ 2007թ. Մադրիդում, այնուհետև նախորդ տարեվերջին Հելսինկիում ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ ընդունված հայտարարությամբ: Այս սկզբունքների համադրումը բանակցային գործընթացում ենթադրում է նախևառաջ ԼՂՀ ինքնորոշման իրավունքի ամրագրում` առանց օրակարգի սահմանափակման` ընդհուպ մինչև տարանջատում և փաստացի անկախության ճանաչում:

Placeholder