Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Քաղաքական
17:13 08/05/2009
ԱՄՆ-Ն ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼԻՍ ՊԵՏՔ Է ՀԱՇՎԻ ԱՌՆԻ, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՀԵԼ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԵՋ
«Այս տարի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արդեն ներկայացրել է 2010 թվականի բյուջեն, թեև այն դեռևս վերջնական չէ, բայց մենք հիասթափված ենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի գրասենյակների տնօրեն Արփի Վարդանյանը:
Նա նշեց, որ ԱՄՆ նախագահը միշտ հայտարարել է, որ շարունակելու է իր օգնությունը և Հայաստանին և ԼՂ-ին, ինչպես նաև հայտարարել է, որ ռազմական օգնությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է հավասար լինի: «Այս ամենից հետո նա իր խոստմանը հավատարիմ չի մնացել»,-հավելեց նա:
Արփի Վարդանյանի խոսքով, հիասթափության պատճառն այն է, որ հաջորդ տարվա համար ԱՄՆ նախագահն առաջարկում է ԱՄՆ-ից Հայաստանին տրվող օգնությունը դարձնել 30 մլն դոլար, այնինչ այս տարի եղել է 48 մլն: «Անցած տարիներին էլ ԱՄՆ նախագահները Հայաստանին օգնելու համար միշտ առաջարկում էին փոքր թիվ, սակայն հայկական համայնքը միշտ պահանջատեր էր լինում, որ օգնությունն ավելին լինի»,- հավելեց նա:
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին տրվող ռազմական օգնությանը, Արփի Վարդանյանի խոսքով, ԱՄՆ նախագահը 2010 թվականի բյուջեում առաջարկում է 4 մլն դոլար, իսկ Ադրբեջանին 5 մլն, ռազմական, միջազգային, կրթական դասընթացների համար (թրեյնինգ) մյուս տարվա համար Ադրբեջանին նախատեսում է տրամադրել 900 հազար դոլար, իսկ Հայաստանին` 450 հազար դոլար:
«Մենք այս տարբերությունը սխալ ենք գտնում, քանի որ եթե այսպես շարունակվի, ապա բալանսը կխախտվի: Մենք պետք է աշխատենք սենատի հետ, որ Հայաստանի և Ադրբեջանի միչև ֆինանսական օգնություն բաժանելուց տարբերություններ չլինեն»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է ԼՂ-ին տրամադրվող ֆինանսական օգնությանը , ապա ԱՄՆ այս տարի տրամադրել էր 8 մլն դոլար, իսկ հաջորդ տարվա բյուջեում ԼՂ-ին ֆինանսական օգնություն չի նախատեսվում: «Թե ինչն է պատճառը դեռևս պարզ չէ, հաջորդ շաբաթ պարզ կլինի: Սակայն այս ամենը մենք սխալ ենք գտնում և հիասթափված ենք: ԱՄՆ նախագահը պետք է հասկանա, որ մասնավորապես ռազմական օգնությունը երկու երկրների համար պետք է լինի նույնը»,- հավելեց նա:
Ա. Վարդանյանի կարծիքով. «Մենք պետք է մի փաստարկ օգտագործենք, որ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են Հայաստանը պահել շրջափակման մեջ, որը լավ չի ոչ միան Հայաստանի, այլև տարածաշրջանի համար: Այս ամենը պետք է հաշվի առնվի օգնությունը տրամադրելու ժամանակ»,- հավելեց նա:

Placeholder