ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՌԵՏՐՈՍՊԵԿՏԻՎԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՄՈՍԿՎԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻՆ
Մշակույթ
10:58 11/05/2009

ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՌԵՏՐՈՍՊԵԿՏԻՎԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՄՈՍԿՎԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻՆ

Այս տարի Մոսկվայում հունիսին անցկացվելիք Մոսկվայի միջազգային կինոփառատոնում արտամրցութային ծրագրում Հայաստանից ներկայացվելու է ռեժիսոր Հարություն Խաչատրյանի ֆիլմերի ռետրոսպեկտիվը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց ռեժիսոր Հարություն Խաչատրյանը:

Նրա տեղեկացմամբ, սա առաջին անգամ է, որ Մոսկվայի միջազգային կինոփառատոնին ներկայացվելու է հայկական ֆիլմերի ռետրոսպեկտիվ:

Ռեժիսորի խոսքով, նրա ֆիլմերի ռետրոսպեկտիվ ներկայացվելու է փառատոնի բացմանը: Փառատոնի մրցույթային ծրագրում Հայաստանից ներկայացվելու է Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» ֆիլմը, որը հայ-նորվեգական արտադրություն է:

Նշենք, որ մայիսի 13-22-ը Կաննի կինոփառատոնի շրջանակներում կայանալիք Կինոշուկային Հայաստանի կողմից ներկայացվելիք հայկական երկու տասնյակ ֆիլմերի մեջ ընդգրկվել է նաև «Խճճված Զուգահեռներ» ֆիլմը:
Placeholder
ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՌԵՏՐՈՍՊԵԿՏԻՎԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՄՈՍԿՎԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻՆ