«ԵՎՐԱՏԵՍԻԼ-2009-Ը» ՄԵԿՆԱՐԿԵԼ Է. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼՈՒ ՄԱՅԻՍԻ 12-ԻՆ
Մշակույթ
10:37 11/05/2009

«ԵՎՐԱՏԵՍԻԼ-2009-Ը» ՄԵԿՆԱՐԿԵԼ Է. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼՈՒ ՄԱՅԻՍԻ 12-ԻՆ

Նախօրեին մոսկովյան «Մանիեժում» տեղի է ունեցել «Եվրատեսիլ-2009» երգի միջազգային մրցույթի պաշտոնական բացումը, որի ընթացքում հանդես են եկել տարբեր տարիներին մրցույթի մասնակից երգիչ-երգչուհիները:

Շոուն բացել է ամենաառաջին հաղթողը` շվեյցարիացի Լիս Ասսիան: Նա կատարել է 1956 թվականին իրեն հաղթանակ բերած երգը: Նաև հանդես են եկել Ֆիլիպ Կիրկորովը, Դիմա Բիլանը, Ալսուն, «Տատու» խումբը (Ռուսաստան), Ռուսլանան (Ուկրաիան) և այլոք:
«Եվրատեսիլ-2009» մրցույթում Հայաստանը հանդես կգա առաջին կիսաեզրափակիչում, որը տեղի է ունենալու մայիսի 12-ին Մոսկվայի «Օլիմպիսիկի» մարզադահլիճում:

Առաջին կիսաեզրափակիչում հանդես են գալու համապատասխանաբար Չեռնոգորիան, Չեխիան, Բելգիան, Բելառուսը, Շվեդիան, Հայաստանը, Անդորան, Շվեյցարիան, Թուրքիան, Իսրայելը, Բուլղարիան, Իսլանդիան, Մակեդոնիան, Ռումինիան, Ֆինլանդիան, Պորտուգալիան, Մալթան, Բոսնիա և Հերցեգովինան:

Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 14-ին: Այն բացելու է Խորվաթիան, այնուհետև ըստ հերթականության` Իռլանդիան, Լատվիան, Սերբիան, Լեհաստանը, Նորվեգիան, Կիպրոսը, Սլովակիան, Դանիան, Հունգարիան, Ադրբեջանը, Հունաստանը, Լիտվան, Մոլդովան, Ալբանիան, Ուկրաինան, Էստոնիան, Նիդերլանդները:

Ըստ օրակարգի, եզրափակիչում ելույթ են ունենալու «Մեծ քառյակի» երկրները: Դրանք են` Իսպանիան, Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան: Ռուսաստանը եզրափակիչ է անցնում ինքնըստինքյան, քանի որ վերջինս «Եվրատեսիլ 2008»-ի հաղթող է:

«Եվրատեսիլ-2009»-ի եզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 16-ին: Եվրատեսիլ մրցույթում հաղթողն ընտրվելու է ոչ միայն հեռուստադիտողների sms-քվեների միջոցով, այլ նաև ժյուրիի գնահատականների` 50-50 հարաբերակցությամբ, այսինքն` կանոնների համաձայն մրցույթի կիսաեզրափակչի արդյունքները որոշվում են հեռուստադիտողների sms քվեարկության հիման վրա, իսկ եզրափակիչը` գումարվում է հեռուստադիտողների sms-ներն ու ժյուրիի գնահատականները: Պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում են լինելու 42 մասնակից երկրներից անդամներ: Ռուսական ժյուրիի նախագահն է Ֆիլիպ Կիրկորովը:

Հայաստանը ներկայացնելու են Ինգա և Անուշ Արշակյանները` իրենց «Նոր պարը» երգով:
Հիշեցնենք, որ Հայաստանը երաժշտական այդ մրցույթին արդեն մասնակցել է երեք անգամ` սկսած 2006-ից` Անդրե, Հայկո, Սիրուշո` համապատասխանաբար` 8-րդ, 8-րդ և 4-րդ հորիզոնականներ:
Placeholder
«ԵՎՐԱՏԵՍԻԼ-2009-Ը» ՄԵԿՆԱՐԿԵԼ Է. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼՈՒ ՄԱՅԻՍԻ 12-ԻՆ