Ա ԳՐԻՊՆ (А/H1N1) ԱՐԴԵՆ ԿՈՒԲԱՅՈՒՄ Է
Առողջություն
10:53 12/05/2009

Ա ԳՐԻՊՆ (А/H1N1) ԱՐԴԵՆ ԿՈՒԲԱՅՈՒՄ Է

Կուբայում հայտնաբերվել է А/H1N1-ի առաջին դեպքը: Կղզում հիվանդության վարակման առաջին դեպքը հայտնաբերվել է նախօրեին:
Ինչպես հայտնել են երկրի առողջապահության նախարարությունում, մեքսիկացի ուսանողի հետազոտությունները դրական արդյունք են տվել:

Կուբայի բժիշկները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները, որ թույլ չտան վարակի հետագա զարգացումը:

Հիվանդացած մեքսիկացին այն ուսանողների թվում էր, ովքեր Մեքսիկայում անցկացրած արձակուրդից հետո Մեքսիկա են վերադարձել: Մեքսիկայի առողջապահության նախարարությունում հայտնել են, որ ապրիլի 27-ից կղզում հետազոտվել են 8 երկրից 84 մարդ, որոնց մոտ կասկածելի նախանշաններ էին նկատվել:

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն, մայիսի 11-ի տվյալներով աշխարհում հայտնաբերվել է 4694 գրիպով հիվանդ, որոնցից 53-ը մահացու ելք է ունեցել: Մեքսիկայում նոր գրիպից մահացել են 48 մարդ, ԱՄՆ-ում՝ 3-ը, Կանադայում ու Կոստա-Ռիկայում մեկական մարդ:
Placeholder
Ա ԳՐԻՊՆ (А/H1N1) ԱՐԴԵՆ ԿՈՒԲԱՅՈՒՄ Է