Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր Մոսկվայի Օլիմպիյսկի մարզահամալիրում «Եվրատեսիլ-2009» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչն է տեղի ունենալու, որի ընթացքում 17 մասնակիցների թվում ելույթ կունենան նաև Հայաստանը ներկայացնող Անուշ և Ինգա Արշակյանները` 6-րդ համարի տակ:
Նրանց հետ առաջին կիսաեզրափակիչում հանդես են գալու համապատասխանաբար Չեռնոգորիան, Չեխիան, Բելգիան, Բելառուսը, Շվեդիան, Հայաստանը, Անդորան, Շվեյցարիան, Թուրքիան, Իսրայելը, Բուլղարիան, Իսլանդիան, Մակեդոնիան, Ռումինիան, Ֆինլանդիան, Պորտուգալիան, Մալթան, Բոսնիա և Հերցեգովինան:
Երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ` մայիսի 14-ին, հանդես են գալու Խորվաթիան, Իռլանդիան, Լատվիան, Սերբիան, Լեհաստանը, Նորվեգիան, Կիպրոսը, Սլովակիան, Դանիան, Հունգարիան, Ադրբեջանը, Հունաստանը, Լիտվան, Մոլդովան, Ալբանիան, Ուկրաինան, Էստոնիան, Նիդերլանդները:
Ըստ օրակարգի, եզրափակիչում ելույթ են ունենալու «Մեծ քառյակի» երկրները: Դրանք են` Իսպանիան, Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան: Ռուսաստանը եզրափակիչ է անցնում ինքնըստինքյան, քանի որ վերջինս «Եվրատեսիլ 2008»-ի հաղթող է:
Նախորդներից, այս մրցույթը տարբերվում է նրանով, որ Եվրատեսիլ մրցույթում հաղթողն ընտրվելու է ոչ միայն հեռուստադիտողների sms-քվեների միջոցով, այլ նաև ժյուրիի գնահատականների` 50-50 հարաբերակցությամբ, այսինքն` կանոնների համաձայն մրցույթի կիսաեզրափակչի արդյունքները որոշվում են հեռուստադիտողների sms քվեարկության հիման վրա, իսկ եզրափակիչը` գումարվում է հեռուստադիտողների sms-ներն ու ժյուրիի գնահատականները: Պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում են լինելու 42 մասնակից երկրներից անդամներ:
Մրցույթին Ինգա և Անուշ Արշակյանները ներկայացնելու են «Ջան-Ջան» երգը, որի երաժշտության հեղինակն է Մանե Հակոբյանը, իսկ խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը (տեքստի հայերեն մասի) և Վարդան Զադոյանը (տեքստի անգլերեն մասի), գործիքավորումը՝ Արա Թորոսյանի: Քույրերի բեմականացմամբ, պարով, հագուստներով, դիմահարդարմամբ և սանրվածքով զբաղցվում է ռուսական FRESH ART հայտնի ընկերությունը:
Ի դեպ, նկատենք, որ տարբեր բուքմեյքերական ընկերություններ տարբեր գնահատականներ են տալիս Արշակյան քույերին, բայց բոլորն էլ նրանց հաղթանակի հնարավորությունը բավականին բարձր են գնահատում: Բացի Ինգայից և Անուշից այս տարվա Եվրատեսիլի ֆավորիտներից են համարվում Նորվեգիան ներկայացնող Ալեքսանդր Ռիբակը, Հունաստանը ներկայացնող Սակիս Ռուվասը, Թուրքիան ներկայացնող Հադիսեն, ինչպես նաև Բոսնիան և Հերցեգովինան ներկայացնող Regina խումբը:
Նախօրեին մրցույթի կազմակերպիչները՝ Ռուսական առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստն ու «Եվրատեսիլ-09» գործադիր պրոդյուսեր, Առաջին ալիքի երաժշտական հեռարձակման տնօրինության ղեկավար Յուրի Ակսյուտան մամուլի ասուլիսի ժամանակ խոսել են եզրափակչի և կիսաեզրափակիչների շոուների կազմակերպման որոշ մանրամասներից։ Ինչպես հայտնել է Կոնստանտին Էռնստը, եզրափակչի բեմականացումը կներկայացվի Դիմա Բիլանի պատմության հիման վրա, ով փոքրիկ տղայից դարձել է երգիչ, իսկ այնուհետև` «Եվրատեսիլի» հաղթող. «Եզրափակչի գլխավոր հերոս Դիմա Բիլանը ցույց կտա, թե ինչպես է վերափոխվել և ինչեր է հաղթահարել»:
Նախաբանը կներկայացվի Դյու Սոլեյ կրկեսի թիմի հետ համատեղ, իսկ ձայների հաշվարկի ժամանակ հանդիսատեսին կզվարճացնի Արգենտինան ներկայացնող թիմը՝ ցուցադրելով իր «Fuerza Bruta» շոուն։ Բացի այդ Կոնստանտին Էռնստը նշել է, որ ընդմիջման ժամանակ կներկայացվի հեռուստաշոուի համար արտասովոր մի պատմություն, սակայն չի մանրամասնել:
«Եվրատեսիլի» առաջին կիսաեզրափակչի սյուժեն կկառուցվի ռուսական հեքիաթների, ավելի ճիշտ` մրցույթի խորհրդանիշ՝ Հրե թռչունի հիման վրա։ «Եվրատեսիլ-2009» մրցույթի գործադիր պրոդյուսեր Յուրի Ակսյուտայի խոսքով, նախաբանում ներկայացվելու են ռուսական հեքիաթների սյուժեներ։ Մանկական Եվրատեսիլի հաղթողներ Մաշա և Նաստյա Տոլմաչյովները բեմ կբարձրանան Հրե թռչունի վրա նստած, բանալիով կբացեն ծառը, որի վրա խնձորների փոխարեն կլինեն երկրները խորհրդանշող սրտեր։
Երկրորդ կիսաեզրափակչի սյուժեն ավելի ժամանակակից է լինելու։ «Տերեմոկ-կվարտետ» խումբը հանդես է գալու կատակերգական համարով։
Կ. Էռնստը նշել է, որ Մոսկվայում կայանալիք «Եվրատեսիլը» կդառնա ողջ պատմության մեջ ամենաթանկարժեքը: Ըստ «ՌԻԱ Նովոստիի», արդեն մրցույթի բյուջեն գերազանցում է 24 միլիոն եվրոն, սակայն հստակ գումարը կհրապարակվի մրցույթի ավարտից հետո։
«Եվրատեսիլ-2009» մրցույթի հաղթողը կստանա մրցանակը՝ ռետրո ոճում ստեղծված բյուրեղապակյա խոսափողը 2008-ի Միսս աշխարհ Քսենյա Սուխինովայի ձեռքերից: «Եվրատեսիլ 2009»-ի մրցույթը վարելու են` կիսաեզրափակչը Անդրեյ Մալախովը և մոդել Նատալյա Վոդյանովան, իսկ եզրափակիճը` հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտը և երգչուհի Ալսուն: Նկատենք, որ երգի մրցույթի ժյուրին նախագահելու է Ֆիլիպ Կիրկորովը:
Հիշեցնենք, որ Հայաստանը երաժշտական այդ մրցույթին արդեն մասնակցել է երեք անգամ` սկսած 2006-ից` Անդրե, Հայկո, Սիրուշո` համապատասխանաբար` 8-րդ, 8-րդ և 4-րդ հորիզոնականներ:

Placeholder