ADC-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԱԿՑԻԱ՝ «ԻՆՏԵՐՆԵՏ ՕՖԻՍ ՄԻՆԻ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՄՍԱՎԱՐՁԵՐԻ ՆՎԱԶԵՑՈՒՄ
Տնտեսություն
15:50 13/05/2009

ADC-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԱԿՑԻԱ՝ «ԻՆՏԵՐՆԵՏ ՕՖԻՍ ՄԻՆԻ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՄՍԱՎԱՐՁԵՐԻ ՆՎԱԶԵՑՈՒՄ

«Արմենիան Դեայթաքոմ Քամփնի» ՓԲ ընկերությունը (ADC) հայտարարում է ակցիա բոլոր ընկերությունների համար՝ «Ինտերնետ Օֆիս Մինի» ծառայության ամսավարձերի նվազեցում: Ինչպես տեղեկացնում են ընկերությունից, մայիսի 13-ից հունիսի 12-ը, ստորագրելով մեկ տարվա պայմանագիր, բաժանորդները կստանան հնարավորություն վճարելու զգալիորեն նվազեցված ամսավարձեր ողջ տարվա ընթացքում և ունենալ բարձրակարգ օպտիկամանրաթելային ինտերնետ ծառայություն՝ առանց տրաֆիկային սահմանափակումների:

«Ինտերնետ Օֆիս Մինի» ծառայությունը փոքր և միջին կազմակերպությունների համար մշակված ինտերնետ ծառայություն է։
Ծառայության մատուցումը իրականացվում է «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ մոտակա հանգույցից դեպի բաժանորդի գտնվելու վայրը՝ օպտիկամանրաթելային լարանցման միջոցով, ինչը ներառում է նաև համապատասխան վերջնասարքի տեղադրումը։

ADC Ինտերնետ ծառայությունների առավելություններն են՝

 Առանց տրաֆիկային սահմանափակումների ինտերնետ ծառայություն.
 Բարձրակարգ օպտիկամանրաթելային միացում․
 Ինտերնետում բոլոր կիրառությունների 24 ժամ հասանելիություն (ներառյալ VPN առանց որևէ սահմանափակումների)․
 Տվյալների, ձայնի և վիդեո առաջնայնացման հնարավորություն.
 Բաժանորդների բարձրակարգ սպասարկում և ցանցերի մոնիթորինգ` 24/7/365 ռեժիմով․
 Գնի և որակի լավագույն համատեղումը շուկայում։

«Ինտերնետ Օֆիս Մինի» ծառայության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար դիմեք ADC հաճախորդների սպասարկման կենտրոն կամ այցելեք www.adc.am կայքը:
Placeholder
ADC-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԱԿՑԻԱ՝ «ԻՆՏԵՐՆԵՏ ՕՖԻՍ ՄԻՆԻ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՄՍԱՎԱՐՁԵՐԻ ՆՎԱԶԵՑՈՒՄ