Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կեսգիշերին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացվեց «Եվրոտեսիլ-2009» միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը, որտեղ հանդես եկան նաև Հայաստանը ներկայացնող Ինգա և Անուշ Արշակյանները: Նրանց «Ջան-ջան» երգը կհնչի նաև մայիսի 16-ին` եզրափակիչ փուլում: Նշենք, որ նրանք հանդես եկան 6-րդ համարի ներքո:
Եզրափակիչ փուլ անցան ևս ինը երկրի ներկայացուցիչներ` Թուրքիան, Պորտուգալիան, Մալթան, Ռումինիան, Բոսնիա և Հերցեգովինան, Շվեդիան, Իսրայելը, Ֆինլանդիան և Իսլանդիան:
Երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ` մայիսի 14-ին, հանդես են գալու Խորվաթիան, Իռլանդիան, Լատվիան, Սերբիան, Լեհաստանը, Նորվեգիան, Կիպրոսը, Սլովակիան, Դանիան, Հունգարիան, Ադրբեջանը, Հունաստանը, Լիտվան, Մոլդովան, Ալբանիան, Ուկրաինան, Էստոնիան, Նիդերլանդները:
Ըստ օրակարգի, եզրափակիչում ելույթ են ունենալու «Մեծ քառյակի» երկրները: Դրանք են` Իսպանիան, Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան: Ռուսաստանը եզրափակիչ է անցնում ինքնըստինքյան, քանի որ վերջինս «Եվրատեսիլ 2008»-ի հաղթող է:
Նախորդներից, այս մրցույթը տարբերվում է նրանով, որ Եվրատեսիլ մրցույթում հաղթողն ընտրվելու է ոչ միայն հեռուստադիտողների sms-քվեների միջոցով, այլ նաև ժյուրիի գնահատականների` 50-50 հարաբերակցությամբ, այսինքն` կանոնների համաձայն մրցույթի կիսաեզրափակչի արդյունքները որոշվում են հեռուստադիտողների sms քվեարկության հիման վրա, իսկ եզրափակիչը` գումարվում է հեռուստադիտողների sms-ներն ու ժյուրիի գնահատականները: Պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում են լինելու 42 մասնակից երկրներից անդամներ:
Մրցույթի բյուջեն գերազանցում է 24 միլիոն եվրոն, սակայն հստակ գումարը կհրապարակվի մրցույթի ավարտից հետո:
Հիշեցնենք, որ Հայաստանը երաժշտական այդ մրցույթին արդեն մասնակցել է երեք անգամ` սկսած 2006-ից` Անդրե, Հայկո, Սիրուշո` համապատասխանաբար` 8-րդ, 8-րդ և 4-րդ հորիզոնականներ:

Placeholder