Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Չնայած արտաքին ճնշումներին, որոնք օբյեկտիվորեն արմատապես փոխել են մեր աշխատաոճը, կառավարությունը չի շեղվելու հայտարարված բարեփոխումների ուղուց: Այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության 5-րդ համագումարում:
«Հակառակը, մեզ պարտադրված ճգնաժամի հաղթահարման լավագույն ուղին բարեփոխումների առավել ինտենսիվ իրականացումն է և ոչ թե դրանց հետաձգումը»,-ասաց երկրի ղեկավարը: Նրա խոսքով, որքան էլ պետության համար առաջնային է պետբյուջեի կատարումը, այն չի կարող լինել ինքնանպատակ և վնասել տնտեսական գործընթացներին:
«Հարկային մուտքերի ապահովման անհրաժեշտությունը չի կարող արդարացնել տնտեսվարման պայմանների բարելավման, հարկային արդարացիության ամրապնդման կարևորագույն ծրագրերի իրականացման որևէ հետաձգում»,-ասաց Ս. Սարգսյանը:
Այս առումով նա կարևորեց, որ գործարար համայնքը կառավարության հետ ակտիվ ու բաց քննարկումների արդյունքում նպաստի բարեփոխումների արագացմանը, կառավարության բոլոր օղակներն էլ իրենց հերթին պետք է կարողանան գործարար համայնքի հետ համագործակցությունն առավել ամուր հիմքերի վրա դնել:
«Ցանկացած գործարարի ցանկացած մտահոգություն պետք է դառնա համակողմանի քննարկման առարկա, որի արդյունքում ինչպես գործարարը, այնպես էլ պետությունը ձեռնամուխ կլինեն կոնկրետ քայլերի իրականացման»,-ասաց նա:
Նախագահը նշեց, որ այն պաշտոնյան, ով կփորձի կաշկանդել գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քննարկումները, պետական համակարգում տեղ չունի: Նա բոլորի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ գործընթացը պետք է նմանվի երկկողմանի երթևեկելի ճանապարհի:
«Անկախ այն բանից, որ մեր տնտեսությունը դժվարին ժամանակաշրջան է ապրում, ակնախ այն հանգամանքից, որ համախառն ներքին արդյունքը անկում է ապրում, մենք հաստատակամորեն գնալու ենք այս ճանապարհով»,-ասաց երկրի ղեկավարը, գործարարներին կոչ անելով այդ հարցում աջակցել կառավարությանն ու իրեն:
«Մենք բոլորս պետք է հասկանանք, որ մեկ ընդհանուր գործ ենք անում: Պետական պաշտոնյայի և գործարարի համագործակցությունը և համատեղ աշխատանքը պետք է խարսխվի փոխադարձ հարգանքի վրա, և մեզանից յուրաքանչյուրը քաջ գիտակցի, որ իրականում բոլորս էլ նույն գործն ենք անում, նույն վտանգի դեմ ենք պայքարում, բոլորս միասին նույն խրամատում ենք գտնվում, իսկ մեր դեմ խիստ վտանգավոր ճգնաժամն է: Այդ դեպքում համոզված եմ, շատ ավելի համաքայլ կգործենք»,-եզրափակեց երկրի նախագահը:

Placeholder