Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Տնտեսություն
17:00 13/05/2009
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏԸ
Այսօր Երևանում կայացավ Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի (միջկառավարական հանձնաժողովի) հերթական համատեղ նիստը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից, Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: ԱՄՆ պատվիրակությունը գլխավորում էր ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի օժանդակության համակարգող Դան Ռոզենբլյումը:
Նիստի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև հետագա համագործակցության ուղիները, տնտեսության և այլ ոլորտներում իրականացվող բարեոխումների ընթացքը, իրավական նորմերի ամրապնդման, առևտրի և ներդրումների խթանման անհրաժեշտությունը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Համատեղ աշխատանքային խմբի նիստը բաց քննարկում է, որի ընթացքում արծարծվում են երկու երկրների հաետաքրքրության և մտահոգության կենրոնում գտնվող հիմնախնդիրները: Սա նաև լավ հնարավորություն է որոշ ոլորտներում առաջընթաց գրանցելու և գերակայությունները վերհանելու համար, ինչը կնպաստի հետագա երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
Գործողությունների ծրագրի ամփոփումը վկայում է, որ ԱՄՆ օժանդակությունը Հայաստանին օգտագործվել է արդյունավետ ու թափանցիկ և լավագույնս ծառայել ի նպաստ երկրի զարգացմանը: 2008 թվականին ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանին տրամադրվել է 68.9 մլն դոլարի օժանդակություն:

Placeholder