«ԵՎՐԱՏԵՍԻԼ-2009»-Ի ԵՐԿՐՈՐԴ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ` ԱՅՍՕՐ
Մշակույթ
11:02 14/05/2009

«ԵՎՐԱՏԵՍԻԼ-2009»-Ի ԵՐԿՐՈՐԴ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ` ԱՅՍՕՐ

Այսօր Մոսկվայում կանցկացվի «Եվրատեսիլ-2009-ի» երկրորդ կիսաեզրափակիչ փուլը: Եզրափակիչում ելույթները շարունակելու համար կպայքարեն 19 երկրի ներկայացուցիչներ` Խորվաթիա, Իռլանդիա, Լատվիա, Սերբիա, Ադրբեջան, Լեհաստան, Նորվեգիա, Կիպրոս, Սլովակիա, Դանիա, Սլովենիա, Հունգարիա, Հունաստան, Լիտվա, Մոլդովա, Ալբանիա, Ուկրաինա, Էստոնիա, Նիդերլանդներ: Քվեարկության արդյունքում նրանցից միայն տասը դուրս կգան եզրափակիչ փուլ:
Հիշեցնենք, որ առաջին կիսաեզրափակիչ փուլի արդյունքներով եզրափակիչ դուրս եկան Հայաստանը, Թուրքիան, Շվեդիան, Իսրայելը, Պորտուգալիան, Մալթան, Ֆինլանդիան, Բոսնիա և Հեցեգովինան, Ռումիանիան, Իսլանդիան:
Ըստ օրակարգի, եզրափակիչում մայիսի 16-ին ելույթ են ունենալու «Մեծ քառյակի» երկրները: Դրանք են` Իսպանիան, Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան: Ռուսաստանը եզրափակիչ է անցնում ինքնըստինքյան, քանի որ վերջինս «Եվրատեսիլ 2008»-ի հաղթող է:

Նախորդներից, այս մրցույթը տարբերվում է նրանով, որ Եվրատեսիլ մրցույթում հաղթողն ընտրվելու է ոչ միայն հեռուստադիտողների sms-քվեների միջոցով, այլ նաև ժյուրիի գնահատականների` 50-50 հարաբերակցությամբ, այսինքն` կանոնների համաձայն մրցույթի կիսաեզրափակչի արդյունքները որոշվում են հեռուստադիտողների sms քվեարկության հիման վրա, իսկ եզրափակիչը` գումարվում է հեռուստադիտողների sms-ներն ու ժյուրիի գնահատականները: Պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում են լինելու 42 մասնակից երկրներից անդամներ:

Մրցույթի բյուջեն գերազանցում է 24 միլիոն եվրոն, սակայն հստակ գումարը կհրապարակվի մրցույթի ավարտից հետո:

Հիշեցնենք, որ Հայաստանը երաժշտական այդ մրցույթին արդեն մասնակցել է երեք անգամ` սկսած 2006-ից` Անդրե, Հայկո, Սիրուշո` համապատասխանաբար` 8-րդ, 8-րդ և 4-րդ հորիզոնականներ:
Placeholder