Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Շուշիի ազատագրման գործողությունների մասին արժեքավոր կադրեր են պահպանվել, սակայն այժմ խնդիրներ կան կադրերի ու մարտի դաշտում նկարահանած տեսանյութերի արխիվացման հետ կապված,-այսօր Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարի սցենարիստ ու ռեժիսոր Սամվել Թադևոսյանը:
Նրա խոսքով, մի ամբողջ կյանք է ներդրվել դրանք փրկելու համար, այժմ պետք է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի կարողանանք պահպանել այս հարստությունը:
Հենց ազատագրման գործողությունների ժամանակ նկարահանված կադրերը ոչ թե առանձին խմբերի, անհատ ռեժիսորների ու օպերատորների, այլև` հայ ժողովրդի հարստությունն են: Փաստերը վավերագրել են հայ լրագրողներն ու օպերատորներն, բայց դրանք պետական հարստություն են համարվում:
«Ցավոք սրտի առայժմ պետությունը այդ հարցում մեզ ընդառաջ չի գալիս, պատճառը չգիտեմ, ավելի շուտ, կռահում եմ: Կադրերի արխիվացման ու պահպանման համար մեծ ֆինանսական ներդրումներ են հարկավոր»,-ասաց ֆիլմի ռեժիսորը:
Նա նաև նշեց, որ կադրերի պահպանման ու արխիվացման հարցում չի կարելի հույսը դնել «Հայֆիլմ»-ի վրա, քանի որ, այսօրվա դրությամբ այս աշխատանքը «լուրջ» ֆինանսական ներդրումներ է պահանջում: Ռեժիսորն ավելացրեց, որ դրանց պահպանման համար պատրաստ է, բացի Անկարայից, համագործակցել բոլոր շահագրգիռ ուժերի հետ:

Placeholder