Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօրվա դրությամբ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանում գլխավոր ներդրողը: Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Ռուսաստանի փոխվարչապետ Սերգեյ Իվանովը:
Նրա խոսքերով, Հայաստանում Ռուսաստանի ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 1.8 մլրդ դոլար: Շուրջ հազար ընկերություն կա Հայաստանում, որոնց կապիտալում մասնակցություն ունի Ռուսաստանը: Փոխվարչապետի կարծիքով, դա ծանրակշիռ թիվ է: Գործնականում ռուսական բոլոր խոշոր ընկերությունները` առանց բացառության, Հայաստանում բիզնես են իրականացնում:
«Հավանական է, ավելի հեշտությամբ գտնել ռուսական ընկերություն, որը ներդրում չի իրականացնում Հայաստանում, քան ընկերություններ, որոնք իրականացնում են: Գործնականում այստեղ ամեն ինչն է, այդ թվում և «Ռուսական երկաթուղիները»»,- ասաց Ս. Իվանովը:
Նա հիշեցրեց, որ 2008-ին «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը կոնցեսիոն կառավարման է վերցրել «Հայկական երկաթուղիները», որն այսօր կոչվում է «Հարավկովկասյան երկաթուղիներ»:

Placeholder