Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Նաիրիտ» ՓԲԸ-ում տեղի ունեցած պայթյունի ու հրդեհի հետևանքնով վնասակար նյութերի, այդ թվում` քլորոպրենի, ազատ քլորի, օրգանական լուծիչների, շմոլ գազի, նավթային ածխաջրածինների, ացետիլենի առկայությունը օդում չի գերազանցում սահմանային թույլատրելի քանակությունը: Այս մասին Panorama.am-ին ասաց առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության (ՊՀՀ) պետ Արտավազդ Վանյանը: Նրա խոսքերով, «Նաիրիտ»-ում տեղի ունեցած վթարից հետո բնակչության պաշտպանության և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով նախարարության ՊՀՀ տեսչության կողմից կազմակերպվել են լաբորատոր փորձաքննություններ գործարանի ցանկապատից դուրս, ինչպես նաև` բնակելի գոտում` բնակչության առողջության համար հնարավոր վնասակար նյութեր հայտնաբերելու նպատակով:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին տեղի ունեցած վթարի հատևանքնով զոհվել է 4 աշխատող, մեխանիկական վնասվածքներ են ստացել 4-5 անձ, որոնցից 2-ը հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն և, անհրաժեշտ օգնություն ստանալուց հետո, դուրս գրվել: Մյուսները տեղում ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն, հոսպիտալացման կարիք չի եղել:

Placeholder