«ՆԱԻՐԻՏ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-Ն ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
Տնտեսություն
16:25 18/05/2009

«ՆԱԻՐԻՏ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-Ն ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

Երեկ տեղի է ունեցել 2009թ. մայիսի 14-ին գործարանի քլորոպրենի արտադրամասում տեղի ունեցած վթարի արդյունքում ողբերգականորեն զոհված աշխատակիցների` Հովհաննես Հովհաննիսյանի, Վահան Ղարիբյանի, Լևոն Լևոնյանի և Արթուր Կարապետյանի հուղարկավորությունը:

Ըստ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ մամուլի ծառայության` ընկերության ադմինիստրացիան նախապատրաստական աշխատանքներ է տանում զոհվածների ընտանիքներին ոչ միայն գումարային օգնություն, այլև սոցիալական-վերականգնողական երկարաժամկետ աջակցություն տրամադրելու ուղղությամբ: Այդ մասին հնարավոր կլինի խոսել մայիսի 21-ից հետո, երբ զոհերի հիշատակի հետ կապված արարողությունները կավարտվեն:

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ «Արարատ» բանկում «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ արհմիության կողմից բացվել է երկու հաշվեհամար` այդ ընտանիքներին աջակցելու համար հանգանակություն կազմակերպելու նպատակով:

1.Դրամային հաշվեհամարն է 1510001664630100 (AMD )
2.Դոլարային հաշվեհամարն է 1510001664630101 (USD)
Անհատները և կազմակերպությունները կարող են փոխանցել ցանկացած չափի գումար` հայկական դրամ կամ ամերիկյան դոլար:



Placeholder
«ՆԱԻՐԻՏ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-Ն ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ