«ԵՎՐՈՖԵՍՏ 2009»-ՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱԶ ԽՈՒՄԲԸ ՇԱՀԵԼ Է ԳՐԱՆ-ՊՐԻ
Մշակույթ
18:04 19/05/2009

«ԵՎՐՈՖԵՍՏ 2009»-ՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱԶ ԽՈՒՄԲԸ ՇԱՀԵԼ Է ԳՐԱՆ-ՊՐԻ

Ջազ երաժիշտ Արմեն Թութունջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ աղմկոտ «Եվրատեսիլ» մրցույթի կողքին աննկատ է մնացել Բուխարեստում անցկացված «Եվրոֆեստ 2009» միջազգային միցույթը, որտեղ հայ «Արտ վոյսիս»/«art voices»/ ջազ խումը շահել է Գրան-պրին:

Նրա տեղեկացմամբ` «Եվրոֆեստը» անցկացվել է երեք` դասական, պոպ և ջազ երաժշտության ժանրերում: Մրցույթին մասնակցել են 20-ից ավելի եվրոպական երկրներ:

Ա. Թութունջյանը հայտնեց, որ ջազ երաժշտության ժանրում մրցույթում մասնակցել են 12 երկրներ, որոնցից կիսաեզրափակիչ են դուս եկել Գերմանիան, Իսրայելը, Հունգարիան և Հայաստանը, իսկ եզրափակչում հաղթել է Հայաստանը:
Placeholder
«ԵՎՐՈՖԵՍՏ 2009»-ՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱԶ ԽՈՒՄԲԸ ՇԱՀԵԼ Է ԳՐԱՆ-ՊՐԻ