Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթություն, գիտություն
10:53 19/05/2009
ՀԱՅՏՆԻ ԵՆ «ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԳԱՎԱԹ 2009» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՓՈՒԼԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
Հայաստանի Ամերիկյան Համալսարանի TechSquad թիմը հաղթել է «Երևակայության գավաթ 2009» (Imagine Cup 2009) մրցույթի Հայաստանյան փուլում: Եզրափակիչում ուսանողները ժյուրիի դատին ներկայացրեցին Greendose նախագիծը` ծրագիր, որն օգնում է կանխարգելել համակարգչից երկարատև օգտվելու հետևանքով առաջացող որոշ հիվանդություններ:
«ԱրմենՏել» ընկերության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ մրցույթում երկրորդ տեղն են զբաղեցրել Տեղեկատվական-հեռահաղորդակցման տեխնոլոգիաների Եվրոպական տարածաշրջանային Ակադեմիայի ուսանողները: Երրորդ տեղում են Տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի Մոսկովյան պետական համալսարանի Երևանյան մասնաճյուղի սաները:
Microsoft ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Գրիգոր Բարսեղյանի խոսքով, փորձը վկայում է, որ Imagine CUP մրցույթի մասնակիցները մասնագիտական աճի և տարբեր ընկերությունների հետ պայմանագրեր կնքելու ավելի լավ հնարավորություններ են ստանում:
Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ կրթական համակարգն իր կարծրատիպերով հաճախ թույլ չի տալիս ուսանողին խնդիրների լուծման համար ստեղծագործ մեթոդներ կիրառել: «Վստահ եմ, որ մեր կրթական համակարգի ապագան` ճկուն համակարգերն են, որոնց միջոցով երևակայությունը սահման չի ունենա` առաջարկելով խնդիրների լուծման նոր ճանապարհներ», - ընդգծել է նախարարը:
«Նման մրցույթներն օգնում են երիտասարդության շրջանում նորարարական մտածելակերպի, տեխնիկական և գործարար հմտությունների զարգացմանը, որպեսզի հետագայում նրանք կարողանան ամենաբարդ խնդիրներ լուծել: Մենք հաճույքով աջակցում ենք այս մրցույթին, քանի որ այսօրվա ուսանողները Հայաստանի ապագան են»,- նշել է Imagine Cup 2009 ազգային փուլի գլխավոր հովանավոր` «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նշենք, որ «Երևակայության գավաթ»-ը` Մայքրոսոֆթի կողմից կազմակերպվող ամենամյա համաշխարհային մրցույթ է: Դրա հիմնական թեման է տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով բարդագույն խնդիրների լուծումը: Այս տարվա մրցույթի միջազգային թեման էր «Պատկերացրու աշխարհը, որտեղ տեղեկատվական տեխնոլոգիաներն օգնում են գլոբալ խնդիրների լուծմանը»: Մրցույթին մասնակցում է ավելի քան 200 հազար մարդ 70 երկրից: Ազգային փուլում հաղթած TechSquad թիմը հուլիսին ներկայացնելու է Հայաստանը Կահիրեում /Եգիպտոս/ կայանալիք միջազգային եզրափակիչ մրցույթում:

Placeholder