ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ. 500 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Տնտեսություն
15:50 20/05/2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ. 500 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Ռուսաստանի և Հայաստանի ֆինանսների նախարարներ Ալեքսեյ Կուդրինն ու Տիգրան Դավթյանն այսօր ստորագրել են համաձայնագիր` Երևանին 15 տարի ժամկետով 500 միլիոն դոլարի վարկ տրամադրելու մասին LIBOR + 3% տոկոսադրույքով՝ ճգնաժամի պայմաններում երկրի տնտեսությանն աջակցելու նպատակով:

Ըստ «Ռիա Նովոստիի», Կուդրինն ասել է, որ սա արտոնյալ տոկոսադրույքով վարկ է, որը ներկայիս պայմաններում տարեկան շուրջ 4 տոկոս է կազմում։ «Մենք հիմնական պարտքի վճարման համար 5 տարվա արտոնյալ ժամանակահատված ենք տրամադրում, որի ընթացքում մեզ կվճարվեն միայն վարկի տոկոսները»,- ասել է ՌԴ ֆինանսների նախարարը:

Տ. Դավթյանն էլ նշել է, որ Ռուսաստանի կողմից տրամադրվելիք վարկը լուրջ աջակցություն կլինի Հայաստանի տնտեսությանը ճգնաժամի ընթացքում։ Նա ընդգծել է, որ Հայաստանը միշտ շատ պատասխանատու է վերաբերվում վարկերը վճարելուն և վստահություն է հայտնել, որ այս վարկի հանդեպ բոլոր պարտավորությունները ևս կկատարվեն։ Գումարն ուղղվելու է ենթակառուցվածքների զարգացմանը, փոքր և միջին բիզնեսի ու ընդհանուր առմամբ երկրի տնտեսության աջակցմանը։

Կուդրինը նշել է նաև, որ այժմ վարկեր տրամադրելու համար Ռուսաստանին են դիմել մի շարք երկրներ, մասնավորապես` բանակցություններ են տարվում Ուկրաինայի հետ։ Նա չի նշել մյուս պետությունների անունները, որոնց հետ խորհրդակցություններ են անցկացվում, բայց դեռ վերջնական որոշում ընդունված չէ:
Placeholder
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ. 500 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ