Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Այո, տնտեսական ճգնաժամն ազդում է մեզ վրա. նախորդ տարվա համեմատ բաժանորդների աճն այնքան էլ ուժեղ չէ»,- լրագրողներին ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ըստ նրա, փորձը ցույց է տվել, որ տարեսկզբի երկու-երեք ամիսներին շուկան այնքան էլ ակտիվ չի լինում, սակայն ապրիլից արդեն աշխուժացում է նկատվում: Ինչպես նշեց ընկերության գլխավոր տնօրենը, նախորդ ամիսների համեմատ, ապրիլին զգալի աճ է գրանցվել, ինչն էլ ցույց է տալիս, որ շուկան գնալով աշխուժանում է, ակտիվանում:
Հիշեցնենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային կապի բաժանորդների թիվը Հայաստանում ապրիլի վերջին ավելացել է 43,1 տոկոսով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ և կազմել 2,06 մլն: Մարտի համեմատ բաժանորդների թիվն ավելացել է 0,4 տոկոսով:

Placeholder