«ԱՐՄԵՆՏԵԼ»-ՈՒՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԵՆՔ ԶԻՋՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՄԻԱԿ ՄՐՑԱԿՑԻՆ
Տնտեսություն
14:39 21/05/2009

«ԱՐՄԵՆՏԵԼ»-ՈՒՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԵՆՔ ԶԻՋՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՄԻԱԿ ՄՐՑԱԿՑԻՆ

ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով «Վիմպելկոմ»-ի գործադիր փոխնախագահ Դմիտրի Պլեսկոնոսը այսօր, ներկայացնելով «ԱրմենՏել»-ի նորանշանակ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյին, ասաց, որ իրենք Տաջիկստանում բազմաթիվ սոցիալական ծրագրեր են իրականացրել և այնտեղ համարվել են որպես սոցիալական օպերատոր:

Լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչ սոցիալական ծրագրեր են պատրաստվում իրականացնել Հայաստանում, այն դեպքում, երբ «Վիվասել-ՄՏՍ»-ն արդեն իսկ նման ծրագրեր իրականացնում է, կա՞ն հստակ պլաններ, Պլեսկոնոսը պատասխանեց. «Մենք ընդունում ենք, որ Հայաստանում որպես սոցիալական օպերատոր, զիջում ենք մեր մրցակցին: Դա օբյեկտիվ իրականությունն է: Այդ խնդրի ուղղությամբ մենք անպայման կաշխատենք»:

Իսկ թե կոնկրետ ինչ ծրագրեր կիրականացնեն, չասաց: «Որովհետև դա մեզ թույլ չի տա լրացուցիչ անգամ հանդիպել ձեզ հետ»,- պատճառը ձևակերպեց Դմիտրի Պլեսկոնոսը:
Placeholder
«ԱՐՄԵՆՏԵԼ»-ՈՒՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԵՆՔ ԶԻՋՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՄԻԱԿ ՄՐՑԱԿՑԻՆ