ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՄԱՐԱԶՄԱՏԻԿ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԱՐՎԵՍՏԻՆ
Մշակույթ
10:55 22/05/2009

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՄԱՐԱԶՄԱՏԻԿ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԱՐՎԵՍՏԻՆ

Պաշտոնական Բաքվի քաղաքականության անդրադարձը երկրի հասարակական-մշակութային կյանքի վրա սկսել է կրել մարազմատիկ բնույթ:

Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-երը վրաց ջազային երգչուհի Նինո Կատամաձեի համերգները, որ նախատեսված են անցկացնել մայիսի 30-ին և 31-ին Բաքվում, կարող են հետաձգվել: Պատճառներն ավելի քան տարօրինակ են, եթե չասենք ծիծաղելի: Բանն այն է, որ ադրբեջանցի լրագրողները Կատամաձեի երգացանկում հայտնաբերել են Հայաստանին նվիրված մի երգ «Օլեյ» անվանմամբ, որտեղ մի քանի անգամ կրկնվում է «Երևան» բառր: Հետախույզ լրագրողները նաև բացահայտել են նույն երգի տեսահոլովակում Հայաստանին նվիրված տեսարաններ: Ադրբեջանցիները ցավով են արձանագրել, որ Կատամաձեն մասնակցել է Երևանում անցկացված ջազի փառատոնին և իր կատարմամբ երգը նվիրել Հայաստանին:

Փաստերի կապակցությամբ լրագրողները իրազեկել են Ադրբեջանի պետական ֆիլհարմոնիայի փոխտնօրենին, վերջինս էլ հավաստիացրել է, թե եթե այդ ամենը համապատասխանի իրականությանը, ապա ամենայն հավանականությամբ Կատամաձեի համերգները կհետաձգվեն:

Այսպիսին է մերօրյա Ադրբեջանի մշակույթն ու բնագավառի ծառայողների վերաբերմունքը արվեստի նկատմամբ:
Placeholder
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՄԱՐԱԶՄԱՏԻԿ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԱՐՎԵՍՏԻՆ