ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐՆ ԱՅՍՕՐ ՏՈՆՈՒՄ Է ԻՐ 85-ԱՄՅԱԿԸ
Մշակույթ
11:34 22/05/2009

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐՆ ԱՅՍՕՐ ՏՈՆՈՒՄ Է ԻՐ 85-ԱՄՅԱԿԸ

Աշխարհահռչակ ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը` Շահնուր Վաղինակ Ազնավուրյանն այսօր բոլորում է իր 85 տարին: Նա ծնվել է Փարիզում, հայ գաղթականի ընտանիքում: Ազնավուրի ընտանիքն ապրում էր երաժշտության, թատրոնի և պոեզիայի միջավայրում: Ապրում է Շվեյցարիայում, բայց նախկինի պես շարունակում է իրեն հայ և ֆրանսիացի համարել: Նա հայտնի է ոչ միայն Ֆրանսիայում ու Հայաստանում, այլ ողջ աշխարհում:

Միջազգային հանրությանը առավել հայտնի են նրա` « Հավերժական սեր», «Մայրիկ», «Դեռ երեկ», «Իզաբելլա», «Ինչպես ասում են», «Ավե Մարիա», «Երիտասարդություն», «Երկու կիթառ» և այլ կատարումները: «Ես ոչ ոքին չեմ նվիրում իմ երգերը: Ոչ Էդիտ Պիաֆին, ոչ իմ կնոջը, ոչ երեխաներիս: Երբեք… Իմ երգերը իմ կյանքի մի ուրիշ մասն են: Իմ անձնական կյանքը մի բան է, իսկ իմ աշխատանքը` այլ»,-մի առիթով ասել է երգիչը: Նա շուրջ 70 տարի էստրադայում է:

Նա մեծ հաջողություններ ունի նաև կինոյում, պարբերաբար նկարահանվել է տարբեր ֆիլմերում` ընդհանուր առմամբ մոտ 60 ֆիլմ` «Փարիզը և օգոստոսը», «Փարիզ», «Չինացի», «Կրակեք դաշնակահարին» և այլն: Նա նաև սցենարների հեղինակ է: Սակայն սրանց շարքում հատուկ տեղ է զբաղեցնում 2002-ին նկարահանված Հայոց Ցեղասպանությանը նվիրված Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը, որտեղ երևում է Ազնավուրի դերասանական ողջ տաղանդը:

Մինչ օրս նա ստեղծել է մոտ 1000 երգ, խաղացել է 60 ֆիլմում և վաճառել ավելի քան 100 մլն սկավառակ: 1998-ին «TIME» ամսագրի և CNN-ի կազմակերպած հարցման արդյունքում ճանաչվել է 20-րդ դարի լավագույն էստադային կատարողը:
Ազնավուրը երեք ամուսնություն է ունեցել: Երեխաները հիմա չորսն են, Պատրիկը մահացել է:
Նշենք, որ Ազնավուրը նախորդ տարի դեկտեմբերի 26-ին երկրի նախագահի հրամանգրով  դարձավ Հայաստանի քաղաքացի: Այս տարի մայիսի 5-ին նշնավկվեց Շվեյցարիայում Հայաստանի դեսպան:

Ազնավուրի գործի, կյանքի ու ստեղծագործության մասին գրելիս կարելի է անընդհատ ծավալվել, ապրածն ու արածը շատ են: Մենք թերևս սահմանփակվենք այսքանով, ամենահիմնականով:
Placeholder
ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐՆ ԱՅՍՕՐ ՏՈՆՈՒՄ Է ԻՐ 85-ԱՄՅԱԿԸ