Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ա գրիպը, շատերին հայտնի որպես խոզի գրիպ, հնարավոր է, որ աշնանը «հասնի» Ռուսաստան: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է երկրի վարակաբան Գենադի Օնիշենկոն: Նա չի բացառել, որ Ա գրիպը երկրում կարձանագրվի հենց այն ժամանակ, երբ սովորաբար ինֆեկցիոն ու սուր շնչառական հիվանդություններն են գլուխ բարձրացնում:
Գլխավոր վարակաբանը նշել է, որ Ռուսաստանը հիվանդությունից պաշտպանվելու համար չի մեկուսանա ու չի փակի այն երկրների ելքն ու մուտքը, որտեղ գրանցվել է հիվանդությունը: Սակայն նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստվում է հիվանդության «գալուն» և այդ առիթով, մասնավորապես, նախատեսում է պատվաստանյութի պաշար կուտակել, ճիշտ է՝ ոչ թե Ա գրիպի, այլ՝ սովորական գրիպի դեմ:
Նշենք, որ աշխարհում արդեն Н1N1-ով հիվանդացել է ավելի քան 11 հազար մարդ, շուրջ 85 մարդ մահացել է:

Placeholder