ՎԻՐՈՒՍԸ ՆԵՐԹԱՓԱՆՑԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆ: ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎՏԱՆԳԻ ՏԱ՞Կ Է
Առողջություն
10:42 23/05/2009

ՎԻՐՈՒՍԸ ՆԵՐԹԱՓԱՆՑԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆ: ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎՏԱՆԳԻ ՏԱ՞Կ Է

Մոսկվայում A/H1N1 գրիպի (խոզի գրիպ) առաջին դեպքն է գրանցվել: Սկզբում այդ մասին «Ինտերֆաքս»-ը տեղեկացրել է, վկայակոչելով մայրաքաղաքի առողջապահության դեպարտամենտի բարձրաստիճան մի պաշտոնյայի, այնուհետև այդ տեղեկությունը հաստատել են առողջապահության նախարարությունը, սպառողական տեսչությունը և ՌԴ վիրուսաբանության ինստիտուտը:

28-ամյա մի տղամարդ հինգշաբթի սուր ռեսպիրատոր հիվանդության ախտանիշով հիվանդանոց է ընդունվել: Նա Մոսկվա է եկել ԱՄՆ-ից և դիմել է բժշկի: Իսկ արդեն հաջորդ օրը 11:00-ի դրությամբ բժիշկները պարզել են, որ դա հենց այդ տարածված վիրուսն է: Նույն օրը 18:00-ի դրությամբ լրացուցիչ մոլեկուլյար հետազոտության արդյունքում փորձագետները հաստատել են A/H1N1 գրիպի առկայությունը:

Նկատենք, որ երբ այս ամսվա կեսերին նույն վարակը ներթափանցել էր Թուրքիա Panorama.am-ին ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանն ասել էր, որ պետք չէ անհանգստանալ և որ իր երկարամյա աշխատանքային փորձի ընթացքում երբևէ չի եղել վիրուսի ներթափանցման դեպք Թուրքիայից: «Մեզ համար վտանգավորը կլինի այն ժամանակ, երբ նման դեպք գրանցվի Ռուսաստանում, քանի որ շփումն այդ երկրի հետ շատ է», - հավելել էր ինֆեկցիոնիստը:

Placeholder
ՎԻՐՈՒՍԸ ՆԵՐԹԱՓԱՆՑԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆ: ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎՏԱՆԳԻ ՏԱ՞Կ Է