Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Տնտեսություն
11:15 25/05/2009
«ՀԱՅԱՍՏԱՆ. ԴԻՄԱԿԱՅԵԼՈՎ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՂԵՏԻՆ» ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ. ՈՉ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԱԾ ՔՆՆԱՐԿՈ՞ՒՄ
Հայաստանում միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հնարավոր ազդեցությունն ու դրա հետևանքները քննարկելու, ինչպես նաև ճգնաժամի բացասական ազդեցությունը մեղմելուն ուղղված գործողություններ նախանշելու նպատակով «Policy Forum Armenia» միջազգային կազմակերպությունը նախաձեռնել է բարձր ներկայացուցչական մակարդակով «Հայաստան. դիմակայելով համընդհանուր աղետին» տնտեսագիտական ֆորում: Ֆորումին մասնակցում են համաշխարհային ճանաչում ունեցող տնտեսագետներ տարբեր երկրներից, ինչպես նաև անկախությունից ի վեր տնտեսական ոլորտի առաջատար հայաստանյան գործիչներ:
«Այս ֆորումի լավ կողմն այն է, որ նախ հնարավորություն ենք ունենում ծանոթանալ տարբեր մասնագետների հետ, նրանց տեսակետներին, հնարավորություն է ստեղծվում իրականացնել ազատ քննարկում: Մենք լավ մասնագետներ ունենք նաև արտերկրում, որոնք բավականին լավ տեղյակ են Հայաստանում տիրող իրավիճակին, որոնց աջակցությունը և օգնությունն անհրաժեշտ է մեզ: Այս առումով սա բավական լավ հնարավորություն է` կապեր հաստատելու և իսկապես մասնագիտական քննարկումներ կազմակերպելու համար»,- Panorama.am-ին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը:
Նա ֆորումի ընթացքում ելույթ է ունենալու «Հայաստան. գործարար միջավայրը և կառավարությունը» թեմայով: Նա կարծում է, որ քննարկումը քաղաքականացված չի լինի, քանի որ հավաքված են մասնագետներ: Ըստ նրա, լինելու է մասնագիտական քննարկում, որից քաղաքական գործիչները պետք է օգտվեն:
Ֆորումի ընթացքում ելույթներ են ունենալու Ռուսաստանի կենտրոնական բանկի նախագահի նախկին առաջին տեղակալ Սերգեյ Ալեքսաշենկոն, ՌԴ ակադեմիկոս Աբել Աղանբեգյանը, Թուրքիայի կենտրոնական բանկի նախագահի նախկին տեղակալ Ֆաթիհ Օզաթայը, Հունգարիայի ֆինանսների նախկին նախարար Լայոշ Բոկրոշը, Արաբական Միացյալ Էմիրությունների S.P. Jain Management դպրոցի պրոֆեսոր Արինդամ Բանրջին, և այլոք` «Համաշխարհային և տարածաշրջանային տնտեսական պայմանները», «Հայաստան-Մակրոտնտեսական և ֆինանսական քաղաքականություն», «Հայաստան-Գործարար միջավայրը և կառավարության դերը», «Հայաստան-Տնտեսական քաղականության ապագա ուղղություններ» թեմաներով:
Ֆորումը եզրափակվելու է կլոր սեղանով, որին կմասնակցեն Հայաստանում վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձինք:

Placeholder