ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է H1N1-Ի ԵՐԿՐՈՐԴ ԴԵՊՔԸ
Առողջություն
10:35 25/05/2009

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է H1N1-Ի ԵՐԿՐՈՐԴ ԴԵՊՔԸ

Ռուսաստանում հայտնաբերվել է Ա գրիպով ՝ H1N1-ով վարակված երկրորդ մարդը: Վարակը հայտնաբերվել է Կալուժսկի շրջանում ապրող բնակչի մոտ: Տղամարդը նոր է վերադարձել Դոմենիկյան հանրապետությունից: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, Ռուսաստանի գլխավոր վարակաբան Գենադի Օնիշենկոն հայտնել է, որ այժմ հիվանդը հոսպիտալացված է: Նրա առողջական վիճակը մասնագետները բավարար են գնահատում: Բացի այդ, բժիշկների ուշադրության կենտրոնում է գտնվում հիվանդի կինը:

Ռուսաստանի գլխավոր վարակաբանը նշել է, որ ներկայում հիվանդն ու նրա կինը Կալուգա քաղաքի ինֆեկցիոն հիվանդանոցում ստացիոնար բուժում են ստանում: Բացի այն, որ հիվանդի վիճակը բավարար է, բժիշկը նաև նշել է, որ նա համապատասխան բուժում է ստանում:

Սա Ռուսաստանում հայտնաբերած հիվանդության երկրորդ դեպքն է, այս առիթով, Գ. Օնիշենկոն նշում է, որ դեպքերի ժամանակին հայտնաբերումն ապացուցում են, որ հայտնաբերման մոնիտորինգն իրեն արդարացնում է:
Placeholder
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է H1N1-Ի ԵՐԿՐՈՐԴ ԴԵՊՔԸ