ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԱՐՑԱԽ ԵՆ ԺԱՄԱՆԵԼ ՀԱՅ ԱՆՎԱՆԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐ
Կրթություն, գիտություն
16:40 25/05/2009

ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԱՐՑԱԽ ԵՆ ԺԱՄԱՆԵԼ ՀԱՅ ԱՆՎԱՆԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐ

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնությունից Արցախ ժամանած մի խումբ հայ անվանի գիտնականների հետ:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնեցին, որ հանդիպմանը քննարկվել են Արցախում կրթության և գիտության զարգացման, գիտատար արտադրության զարգացման հետ կապված մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը կարևորել է գիտակրթական ոլորտում Սփյուռքի հետ փոխգործակցության շարունակական ամրապնդումը, այն համարելով Արցախի զարգացման հուսալի գրավական:

Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը և ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանը:
Placeholder
ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԱՐՑԱԽ ԵՆ ԺԱՄԱՆԵԼ ՀԱՅ ԱՆՎԱՆԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐ