Ա. ՆՌԱՆՅԱՆ. ՃԳՆԱԺԱՄԸ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՉԷ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԱՋԱԿՑՈՂ ՉԷ
Տնտեսություն
10:53 25/05/2009

Ա. ՆՌԱՆՅԱՆ. ՃԳՆԱԺԱՄԸ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՉԷ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԱՋԱԿՑՈՂ ՉԷ

«Մեր կուսակցությունը դեմ է, որ կառավարությունը տարբեր ընկերությունների է ֆինանսական օժանդակություն ցույց տալիս` փորձելով նպաստել ճգնաժամի պայմաններում տվյալ ընկերության զարգացմանը: Աջակցությունը պետք է լինի ոլորտային»,- նման կարծիք Panorama.am-ին հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը: Նա մասնակցում է «Հայաստան. Դիմակայելով համընդհանուր աղետին» խորագրով բարձրաստիճան տնտեսական ֆորումին, որտեղ նա ելույթ է ունենալու «Հայաստան. Գործարար միջավայրը և կառավարությունը» թեմայով:

Ա. Նռանյանը նշեց, որ աջակցելով որևէ ոլորտի մի ընկերության, մյուս ընկերությունը հայտնվում է էլ ավելի վատ վիճակում` խորացնելով առանց այն էլ վատ վիճակը: «Ստեղծվում է նոր հակամրցակացային հարաբերություններ, որի մեջ մեկ-երկու ընկերություն դուրս են գալիս շահեկան, մյուսները` ճգնաժամից ընդհանրապես չեն էլ կարողանում դուրս գալ»,- ասաց պատգամավորն ու ընդգծեց, որ ճգնաժամը տրամադրող չէ, կառավարությունն էլ աջակցող չէ:

Նա կարծում է, որ կառավարությունը չի կարող սահմանափակվել` իրականացնելով միայն մեկ միջոցառում, այլ պետք է լինի միջոցառումների շարք ու բոլորը միասին իրականացվեն: «Հակաճգնաժամային ծրագրերի իրականացման մասով մենք տեսնում ենք որոշակի անհամապատասխանություն իրականացվող քաղաքականության և հռչակված այն քաղաքականության մինչև, որ պետք է իրականացվեր: Այդ առումով, մենք կարևորում ենք այդ համապատասխանության ապահովումը»,- ասաց Ա. Նռանյանը:

ՀՅԴ-ականը համոզված է, որ կառավարությունը պետք է ձևավորի արտահանման աջակցության ինստիտուտներ, իրականացնի համապատասախան արտոնյալ դրամավարկային քաղաքականություն, նպաստավոր պայմաններ ստեղծի տեղական արտադրողների օգտին, ոչ թե ներմուծողների:

Ինչպես նշեց նա, ներդրումների առումով Հայաստանն այնքան էլ գրավիչ չէ, ի տարբերություն հարևան Թուրքիայի և Իրանի:
Placeholder
Ա. ՆՌԱՆՅԱՆ. ՃԳՆԱԺԱՄԸ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՉԷ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԱՋԱԿՑՈՂ ՉԷ