Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մշակույթ
13:36 26/05/2009
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ. ՓԱՍՏԵՐ ՍՏԻ ԴԵՄ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Մոսկվայում, Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Արսեն Մելիք-Շահնազարովի «Լեռնային Ղարաբաղ. փաստեր ստի դեմ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեղեկատվական-գաղափարախոսական ասպեկտները» գրքի շնորհանդեսը:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, շնորհանդեսին ներկա են եղել ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան, Մոսկվայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության աշխատակիցներ, ինչպես նաև Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի, ԱՊՀ երկրների ինստիտուտի, Համաշխարհային տնտեսագիտության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի, Մոսկվայում միջազգային իրավունքի և քաղաքագիտության հայկական ինստիտուտի, այլ գիտական հաստատությունների և հիմնադրամների ներկայացուցիչներ:
Միջոցառմանը ներկա էին նաև ռուսական մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեի ներկայացուցիչներ Ինեսսա Բուրկովան, Անդրեյ և Գալինա Նույկինները: Կոմիտեն ստեղծվել է 1991թ., շրջանում արտակարգ իրավիճակի ժամանակաշրջանում` ԽՍՀՄ և Ադրբեջանի ԽՍՀ Ներքին գործերի նախարարությունների ուժերի կողմից Արցախի ազատագրական շարժման ուժային ճնշման փորձերին ի պատասխան:
Մոսկովյան հասարակայնության, ռուսական մայրաքաղաքի հայկական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ իրենց ուշադրությամբ նույնպես պատվեցին Ռուսաստանում առաջին անգամ լույս տեսած` ղարաբաղյան հիմնախնդրի և ժամանակակից իմպերիալիզմի դեմ Արցախի ժողովրդի ազատագրական պայքարի նման մասշտաբային և ծավալուն հետազոտության շնորհանդեսը:
ՌԴ-ում ՀՀ դեսպանատան խորհրդական Ռուբեն Ազիզբեկյանը և Մոսկվայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը հյուրերին ներկայացրին գիրքը և գրքի հեղինակին` նշելով աշխատանքի կարևորությունը և ճիշտ ժամանակին հայտնվելը:
Գրքի մասին իրենց խոսքն ասացին նախկինում ԽՍՀՄ երկրաբանության նախարար Գրիգորի Գաբրիելյանցը, հայտնի պատմաբան, ՌԽԴՍՀ Գերագույն խորհրդի և ՌԴ Պետդումայի բազմամյա պատգամավոր Վիկտոր Շեյնիսը, ռուս-հայկական բարեկամության միության նախագահ, «Խռովահույզ Ղարաբաղ» գրքի հեղինակ Վիկտոր Կրիվոպուսկովը, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի կովկասյան հետազոտությունների կենտրոնի տնօրենի տեղակալ Վլադիմիր Զախարովը:
Կազակների համաշխարհային կոնգրեսի նախագահության անդամ, ատամանների միջազգային խորհրդի նախագահի առաջին տեղակալ Սերգեյ Մադաթյանը իր կազակական կազմակերպության անունից Արսեն Մելիք-Շահնազարովին պարգևատրեց «Հանուն մարդկայնության» շքանշանով:
Գրքի տպաքանակը երեք հազար օրինակ է: Մոսկվայում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունը շարունակում է աշխատանքներ տանել գրքի տարածման ուղղությամբ, որը ռուսներին կհասցնի Արցախի և իր հողում ազատ ապրելու իրավունքի համար Արցախի ժողովրդի արդար պայքարի մասին ճշմարտությունը:

Placeholder