«ЕВРОСЕТЬ»-Ը ՀԵՌԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ, ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԸ ՓԱԿՎՈՒՄ ԵՆ
Տնտեսություն
10:51 26/05/2009

«ЕВРОСЕТЬ»-Ը ՀԵՌԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ, ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԸ ՓԱԿՎՈՒՄ ԵՆ

Բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող ռուսական խոշորագույն ընկերությունը` «Եվրոսետը», շարունակում է լքել ԱՊՀ երկրները: Սկսելով Մերձբալթյան երկրներից, Ուզբեկստանից և Ադրբեջանից, ընկերությունը որոշել է հեռանալ նաև Հայաստանից ու Մոլդովայից:

«Եվրոսետ»-ի նախագահ Ալեքսանդր Մալիսը «Կոմերսանտ»-ին հայտնել է, որ այս տարվա երկրորդ եռամսյակում իրենք ստիպված են լինելու Հայաստանում փակել 12 վաճառքի կետ և 32-ն էլ Մոլդովայում: Բացի այդ, մինչև հունիսի վերջ որոշում է ընդունվելու հեռանալ նաև Բելառուսից, որտեղ կա 75 խանութ և Ղրղզստանից, որտեղ «Եվրոսետ»-ն ունեցել է 21 վաճառասրահ:

«Այդ շուկաներ դուրս գալը ռազմավարական սխալ է եղել, քանի որ նախկին բաժնետերերը կարծում էին, որ ինչքան ցանցի տարածումը մեծ լինի, այնքան թանկ կլինեն բջջային հեռախոսները», - հայտարարել է Մալիսը:

Նրա խոսքով, Հայաստանում և Մոլդովայում «Եվրոսետ»-ի շահույթը չի գերազանցել 1 տոկոսը: Հիշեցնենք, որ «Եվրոսետ»-ը Ռուսաստանում ունի 3790 վաճառասրահ:

Placeholder
«ЕВРОСЕТЬ»-Ը ՀԵՌԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ, ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԸ ՓԱԿՎՈՒՄ ԵՆ