ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՖԻԼՄԱՇԱՐ` «ՀՐԱԺԵՇՏ ԶԵՆՔԻՆ. ԲԵԼՖԱՍՏԻՑ ՄԻՆՉԵՎ ԲԱԼԿԱՆՆԵՐ»
Մշակույթ
17:51 26/05/2009

ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՖԻԼՄԱՇԱՐ` «ՀՐԱԺԵՇՏ ԶԵՆՔԻՆ. ԲԵԼՖԱՍՏԻՑ ՄԻՆՉԵՎ ԲԱԼԿԱՆՆԵՐ»

Այսօր տեղի ունեցավ «Հրաժեշտ զենքին. Բելֆաստից մինչև Բալկաններ» ֆիլմաշարի շնորհանդեսը: Ֆիլմաշարը ստեղծվել է «Ինտերնյուս» ՀԿ-ի կողմից «Հակամարտությունների աշխարհը» նախագծի շրջանակներում: «Ինտերնյուս» ՀԿ-ի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը նշեց, որ ֆիլմաշարը հայ-ադրբեջանական համատեղ արտադրություն է: «Հրաժեշտ զենքին. Բելֆաստից մինչև Բալկաններ» ֆիլմաշարում ընդգրկված են 6 ֆիլմեր, որոնք վերաբերում են եվրոպական տարբեր կոնֆլիկտներին և դրանց լուծման մեխանիզմներին:

«Ցավի և հույսի միչև» ֆիլմը վերաբերում է Բոսնիայի կոնֆլիկտին, «Վստահության եզրին» ֆիլմը` Հյուսիսային Իռլանդիայի, «Անբաժանելի կղզի» ֆիլմը` Կիպրոսի կոնֆլիկտին, «Հաջողության կղզիները»` Ալանդների կոնֆլիկտին, «Սովորական ուտոպիա» ֆիլմը` Բասկերի Երկրի կոնֆլիկտին:
Ն. Սարգսյանը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր ֆիլմի նկարահանմանը մասնակցել են հայ և ադրբեջանցի գործընկերները:

«Քանի որ մենք կոնֆլիկտային տարածք ենք, կարծում եմ, որ պակաս կա մեր հանրության համար հասկանալու մնացած կոնֆլիկտները և դրանց լուծման մեխանիզմները: Ինչպես նաև փորձել գտնել ընդհանրություններ և տեսնել, թե ին ճանապարհով են անցել մնացած երկրները: Այս նախագիծը ինձ համար կարևոր է, որպեսզի մի այլ ճանապարհ գտնվի Ղարաբաղյան կոնֆլիկտի շուրջ բոլոր խոսակցությունները շատ ավելի բաց դարձնելու համար»,- հավելեց նա:

Շնորհանդեսի վերջում տեղի ունեցավ «Հաջողության կղզիներ» ֆիլմի ցուցադրությունը:
Placeholder
ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՖԻԼՄԱՇԱՐ` «ՀՐԱԺԵՇՏ ԶԵՆՔԻՆ. ԲԵԼՖԱՍՏԻՑ ՄԻՆՉԵՎ ԲԱԼԿԱՆՆԵՐ»