Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Առողջություն
15:39 26/05/2009
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՆ ՁԵՌՆԱՐԿՎՈՒՄ А/Н1N1 ԳՐԻՊԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
Ռուսաստանը ձեռնարկում է սպառիչ միջոցառումներ` կանխարգելելու խոզի գրիպի տարածումը: Այս մասին հայտարարել է առողջապահության և սոցիալական զարգացման նախարար Տատյանա Գոլիկովան: «Առայժմ մեր իշխանությունների գործողությունները մենք գնահատում ենք սպառիչ»,-այսօր առաջատար ռուս մասնագետների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ ասել է նախարարը:
Նա ասել է, որ Ռուսաստանում հիվանդության երկու դեպք է գրանցվել, առաջինը 28-ամյա ռուս մի աղջիկ է, ով նախորդ շաբաթ է վերադարձել Նյու Յորքից, երկրորդը` Կալուգայի բնակիչ, ով հարսանեկան ճանապորհորդության էր մեկնել Դոմինիկյան Հանրապետություն: Նրանք իրենց լավ են զգում, այժմ նրանց առողջությանը վտանգ չի սպառնում:
«Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի իրավիճակը տեղայնացվի»,-ասել է նախարարը, ավելացնելով, որ այս հիվանդների հետ շփվածների առողջական վիճակը գտնվում է հսկողության ներքո:
Ռուսաստանի տասը օդանավակայաններում սանիտարական հսկողություն է իրականացվում այն երկրներից ժամանած ուղևորների վրա, որտեղ գրանցվել են գրիպի դեպքեր: Մասնագետները խորհուրդ են տվել Ռուսաստանի քաղաքացիներին չգնալ այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Մեքսիկան, Կանադան, Իսպանիան, Ճապոնիան: Բժիշկները մտահոգություն են հայտնել, որ ռուսներն իրենց առողջության նկատմամբ անտարբեր են: Նրանք հիշեցրել են, որ հիվանդանալու հավանականությունը շատ մեծ է, քանի որ երկրում արդեն երկու հիվանդ կա:
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, նախօրեի տվյալներով աշխարհի 46 երկրներում գրանցվել է А/Н1N1 գրիպի հիվանդության 12 հազար 515 դեպք: Այս հիվանդությունը 91 մարդու մահվան պատճառ է դարձել: Այս մասին նշված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքէջում:

Placeholder