Յ. ԲԱՇՄԵՏԻ ԵՎ «ՄՈՍԿՎԱՅԻ ՄԵՆԱԿԱՏԱՐՆԵՐ» ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՄԵՐԳԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Մշակույթ
11:40 27/05/2009

Յ. ԲԱՇՄԵՏԻ ԵՎ «ՄՈՍԿՎԱՅԻ ՄԵՆԱԿԱՏԱՐՆԵՐ» ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՄԵՐԳԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հունիսի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում «21-ի հեռանկարներ» 10-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տեղի կունենա աշխարհահռչակ ալտահար ու դիրիժոր, Գրեմմի մրցանակակիր Յուրի Բաշմետի և «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի բացառիկ համերգը: Այս մասին տեղեկացանք ՀՀ մշակույթի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գայանե Դուրգարյանից:

Նա նշեց, որ համերգային ծրագրում կհնչեն Գրիգի, Բախի, Բրուխի և Չայկովսկու ստեղծագործությունները:

Յուրի Բաշմետը Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր է: Նա մի շարք հեղինակավոր մրցանակների ու կոչումների դափնեկիր է, իր ստեղծագործական կարիերայի ընթացքում նվագել է աշխարհի ամենանշանավոր նվագախմբերի հետ ամենահայտնի դահլիճներում, հիմա էլ մասնակցում է մի քանի երկրներում անցկացվող երաժշտական փառատոների և մրցույթների կազմակերպմանը:
Placeholder
Յ. ԲԱՇՄԵՏԻ ԵՎ «ՄՈՍԿՎԱՅԻ ՄԵՆԱԿԱՏԱՐՆԵՐ» ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՄԵՐԳԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ