ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ
Մշակույթ
12:32 30/05/2009

ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը և ՎիվաՍել-ՄՏՍ-ը համատեղ իրականացնում են համահայկական նկարչական մրցույթ, որի կիզակետը կլինի Նկարչական օր միջոցառումը: Այս տարի նկարչական օրը տեղի կունենա ոչ միայն մայրաքաղաք Երևանում, այլ նաև մարզերում: Այս մասին հայտնեցին Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից:

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հունիսի 1-ին Դիլիջանում կանցկացվի մարզային Նկարչական օր միջոցառումը: Պատանիները բացահայտում են բնության գույները, բայց նկարում են ոչ թե սովորական թղթերի, այլ սեղանների վրա:

Հարյուրավոր երեխաներ իրենց բնապահպանական նկարներով կգունազարդեն մանկապարտեզներից ու կրթօջախներից բերված սեղանները: Փոքրիկներն իրենց նկարների միջոցով կբարձրաձայնեն Հայաստանի բնությանն ու կենդանական աշխարհին սպառնացող վտանգների մասին: Նկարազարդ սեղանները համապատասխան մշակումից հետո կվերադարձվեն կրթօջախներ: Դառնալով դասասենյակների մի մասը, երեխաների նկարները գալիք սերունդներին անըդհատ կհիշեցնեն բնության ու դրա հանդեպ հոգատար վերաբերմունք ունենալու կարևորության մասին:

Դիլիջան քաղաքում Նկարչական օրվա մեկնարկը կտրվի 11:00-ից Հովհաննես Շարամբեյանի գեղարվեստի դպրոցում: Միջոցառման բացօթյա լինելու հանգամանքը Նկարչական օրվա մասնակից կդարձնի նաև պատահական անցորդների. նրանք նույնպես հնարավորություն կունենան նկարել սեղանների վրա:

Placeholder
ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ