ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԻՐ ԹՈՌԱՆ ՀԵՏ
Մշակույթ
12:31 01/06/2009

ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԻՐ ԹՈՌԱՆ ՀԵՏ

Այսօր Երաժշտության Մոսկվայի միջազգային տանը լեգենդար հայազգի երաժիշտ Ջիվան Գասպարյանն առաջին անգամ բեմ դուրս կգա իր թոռան՝ Ջիվան կրտսերի հետ: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են կազմակերպիչները։

«Սա առաջին համերգն է, երբ միասին հանդես կգան պապիկն ու թոռնիկը: Նրանք կկատարեն մի շարք նոր ստեղծագործություններ և, իհարկե, հին ստեղծագործություններ ևս»,- այս մասին նշել է «RSP-համերգ» ընկերության ներկայացուցիչը:

Կազմակերպիչների խոսքով, համերգի ծրագիրը մինչև վերջ հայտնի չէ, քանի որ Ջիվան Գասպարյանը սիրում է իմպրովիզներ անել և վերջին պահին տրամադրությունից ելնելով որոշում է, թե ինչ ստեղծագործություն է կատարելու:

Համերգը վարելու է հայտնի հեռուստահաղորդավար Դմիտրի Դիբրովը:
Placeholder
ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԻՐ ԹՈՌԱՆ ՀԵՏ