ԱՐԳԵՆՏԻՆԱՅՈՒՄ H1N1-ՈՎ ՎԱՐԱԿՎԵԼ Է 115 ՄԱՐԴ
Առողջություն
13:01 01/06/2009

ԱՐԳԵՆՏԻՆԱՅՈՒՄ H1N1-ՈՎ ՎԱՐԱԿՎԵԼ Է 115 ՄԱՐԴ

Արգենտինայի իշխանությունը արձանագրել է H1N1-ով վարակված ևս 15 դեպք: Այսպիսով, երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 115-ի: Բացի այդ, ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները, Ժուժուի կոչվող հյուսիսային արվարձանում մահացել է մի երիտասարդ, ում մոտ առկա են եղել հիվանդության բոլոր ախտանիշերը:

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ, Արգենտինայի առողջապահության փոխնախարար Կարլոս Սորատտին նշել է, որ ներկայում մասնագետները կատարում են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, որ հաստատեն կամ հերքեն երիտասարդի մահվան պատճառը Ա գրիպն է, թե՝ ոչ: Կ. Սորատտիի խոսքով, հետազոտության արդյունքները պարզ կինեն մոտ ժամերին:

Նկատենք, որ մինչ օրս Արգենտինայում Ա գրիպից ոչ մի մահվան դեպք չի գրանցվել:

Կ. Սորատտին նաև նշել է, որ վարակվածների 90%-ը դպրոցահասակ երեխաներ են: Այդ կապակցությամբ որոշում է ընդունվել Արգենտինայի մի շարք դպրոցներում ժամանակավոր դադարեցնել դասընթացները:

Ա գրիպով վարակվածների թվում է վերջերս աշխատանքային այցով ԱՄՆ-ից վերադարձած Արգենտինայի ԱԳՆ աշխատակիցներից մեկը: Իսկ այն 35 մարդիկ, ում հետ շփվել է պաշտոնյան, մեկուսացված են ու գտնվում են բժիշկների հսկողության տակ: 

Նշենք, որ Հարավային Ամերիկայում Ա գրիպով վարակվածների ամենաշատ դեպքերը նկատվում են Չիլիում, որտեղ վարակվածների թիվն արդեն 276-ի է հասնում: Հիվանդներից 3-ի վիճակը ծանր է, նրանցից մեկը գտնվում է կոմայի մեջ:
Placeholder
ԱՐԳԵՆՏԻՆԱՅՈՒՄ H1N1-ՈՎ ՎԱՐԱԿՎԵԼ Է 115 ՄԱՐԴ