Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մշակույթ
17:00 02/06/2009
ԳՐՈՂ. ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՂԾ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ ԵՎ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Արսեն Մելիք-Շահնազարովի` վերջերս լույս տեսած «Լեռնային Ղարաբաղ. փաստեր ստի դեմ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեղեկատվական-գաղափարախոսական ասպեկտները» գրքի քննարկումը:
Քննարկումներին մասնակցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վարդան Բարսեղյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, փորձագետներ, արտաքին գերատեսչության աշխատակիցներ: Լրագրող և գրող, Ղարաբաղի ազգային-ազատագրական շարժման ակտիվիստ Մաքսիմ Հովհաննիսյանը ներկայացրեց գիրքը և նշեց Արսեն Մելիք-Շահնազարովի աշխատանքի կարևորությունը ինքնորոշման համար Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մղած պայքարը փաստերով հիմնավորված ներկայացնելու տեսանկյունից` Ադրբեջանի կողմից պարտադրված տեղեկատվական-քարոզչական պատերազմի համատեքստում: Այս մասին հայտնեցին ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Իր հերթին գրքի հեղինակն ընդգծել է, որ ադրբեջանական քարոզչությունը կեղծ կարծրատիպեր է ստեղծում և խեղաթյուրում է ղարաբաղյան հակամարտության էությունը, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է միջազգային հանրությանը հասցնել հակամարտության իրական պատկերը:
Առաջարկվել է գիրքը թարգմանել անգլերեն և այլ լեզուներով: ԼՂՀ արտաքին գերատեսչությունը պատրաստականություն է հայտնել օժանդակել գրքի թարգմանությանն ու տարածմանը:

Placeholder