Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր հանրապետության 14 քննական կենտրոններում մեկնարկեցին միասնական քննությունները` կենսաբանությունից, աշխարհագրություից, ընդհանուր պատմությունից: Աշխարհագրությունից քննության մասնակցելու համար նախապես հայտագրվել էր 408 երիտասարդ, կենսաբանությունից` 181, իսկ ընդհանուր պատմությունից` 541 երիտասարդ:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել էր ԵՊՀ-ում տեղակայաված քննական կենտրոն անձամբ ծանոթանալու քննությունների ընթացքին:
Լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարարը նշեց, որ այս տարվա քննությունները եռաստիճան են` միասնական քննություններին հետևելու են կենտրոնացված քննությունները, իսկ դրանց` ներբուհական քննությունները: Միասնական քննությունների զուգահեռ դպրոցներում ակցկացվելու է ավարտական քննությունները:
Նրա խոսքով, այս ամբողջ գործընթացը կարգավորվում է համապատասխան օրենքներով, նորմատիվ ակտերով և ընթացակարգերով: «Մեր թիվ մեկ խնդիրն է ապահովել գործող կարգերին համահունչ գործընթաց, ինչպես նաև հաշվի առնելով հասարակության ուշադրությունը և կարևորությունը, որ տրվում է ընդունելության քննություներին, ապահովել գեր օբյեկտիվությունը, այն է գիտելիքի օբյեկտիվ գնահատում և քննությունների արդար ընթացք: Ինչպես նաև մեր կարևոր խնդիրն է ապահովել մաքսիմալ թափանցիկություն և տեղեկատվության հասանելիություն»,-հավելեց նա:
Ա. Աշոտյանի հավաստմամբ, տարեց տարի կրթական համակարգը բարելավվում է, իսկ խնդիրներից է մնում նվազագույնի հասցնել մարդկային գործոնը բոլոր ասպարեզներում` թե գնահատման և թե թեստերի հեղինակման առումով: «Բնականաբար այս ոլորտում անելիքներ դեռ շատ ունենք, երկիր նախագահի մոտ ունեցած խորհրդակցության ժամանակ որպես ապագայի խնդիր դրվել է այս տարվա գործընթացի գնահատում և համապատասխան հետևությունների հիման վրա հաջորդ տարվա համար առավել կատարելագործված մրցութային ընթացակարգերի մշակում»,- հավելեց նա
ԿԳ նախարարի խոսքով, ընդունելության քննությունները հաջող հանձնելու համար երկու բան է պետք` գիտելիք և կենտրոնացում: «Ես շատ կցանկանայի, որ մեր հասարակության ուշադրության կենտրոնում լինեն նաև բուհերի ավարտական քննությունները, քանի որ հասարակության համար շատ ավելի կարևոր է, թե ինչ որակի մասնագետներ են ավարտում բուհերը»,- ասաց նախարարը:
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Փաշինյանը նշեց, որ քննությունների ճիշտ պատասխանները քննությունների ավարտից անմիջապես հետո կդրվեն ԳԹԿ-ի պաշտոնական կայքէջում: Նրա տեղեկացմամբ, քննությունների արդյունքները քննական կենտրոններում փակցնելուց հետո դիմորդները կարող են բողոքարկել 24 ժամվա ընթացքում: «Իսկ քննությունները, համաձայն ընթացակարգի, հինգ օրվա ընթացքում կհայտարավեն, սակայն մենք կաշխատենք ամեն ինչ անել սեղմ ժամկետներում»,- հավելեց նա:

Placeholder