Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է արգենտինահայ հայտնի գործարար, «American International Airports» ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանին: Այս մասին հայտնեցին նախագահի մամլո գրասենյակից:
Նախագահ Սարգսյանն ասել է, որ քաջատեղյակ է Էդուարդո Էռնեկյանի կողմից տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքի մասին:
Հանրապետության ղեկավարը և գործարարը համաձայնել են, որ չնայած միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հարուցած որոշակի դժվարություններին, այնուամենայնիվ պետք է առաջ շարժվել: Ըստ Էդուարդո Էռնեկյանի, իր նախաձեռնած բոլոր ծրագրերը բնականոն ընթացքի մեջ են:
Ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերը` գործարարը նշել է, որ կիրառում են նորագույն տեխնոլոգիաներ, մշակության և ոռոգման նոր եղանակ: Երկրի ղեկավարը կարևորել է այդ տեխնոլոգիաների ուսումնասիրումը և դրանց տարածումն այլ գյուղտնտեսություններում:
Համառոտակի անդրադարձ է եղել նաև բանկային ոլորտում, «Հայփոստ» ընկերությունում իրականավցող ձեռնարկներին: Արգենտինահայ գործարարն ասել է, որ նորարարությունը, թարմ գաղափարները խրախուսելու և նոր մտածելակերպով հայ երիտասարդներին բացահայտելու, նրանց առաջարկությունները կյանքի կոչելու նպատակով իր ֆինանսավորմամբ գործող «Ֆրութֆուլ Արմենիա» ծրագիրը հայտարարել է գյուղատնտեսության և գյուղարտադրության, ֆինանսների և ենթակառուցվածքների ոլորտի վերաբերյալ գրավոր աշխատանքների մրցույթ:

Placeholder