Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կինոռեժիսոր Ռուբեն Քոչարի «Մետամորֆոզ» ֆիլմն արդեն ավարտվել է. աշխատանքները տվել են 2 տարի: Այս մասին ասուլիսում ասաց ֆիլմի սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսոր Ռուբեն Քոչարը:
Ըստ նրա, ֆիլմի նկարահանման աշխատանքները բավականին երկար են տևել, քանի որ նկարահանվել է Ամերիկայում ու բավականին ծանր աշխատանք է պահանջել:
«Ֆիլմը նվիրված է Վիլյամ Սարոյանի 100-ամյակին: Կարծում էինք, որ կհասցնենք այն ավարտել մեկ տարվա ընթացքում (այսինքն՝ 2008-ին), բայց չստացվեց: «Ինչպես Սարոյանի ստեղծագործություններում, այնպես էլ մեր ֆիլմում` գործողությունները կատարվում է ԱՄՆ-ում, բայց հիքմում ընկած են հայերը: Շեշտը չի դրվում հայ մարդու վրա: Միայն անուններն են հայկական, ինչպես նաև տներում ներկայացվող իրերը»,- ասաց սցենարի հեղինակը:
Ռ. Քոչարի խոսքով, ֆիլմի կառուցվածքը շատ տարօրինակ է: Ֆիլմն իրենից կոլաժ է ներկայացնում, որն, ըստ նրա, բավականին նոր արվեստ է, ու իր մեջ նոր բացահայտումներ ունի: «Ես մեծ ռիսկի գնացի»,- ասաց բեմադրող ռեժիսորն ու հավալեց, որ ինքը գնաց այդ ռիսկին ու ամեն ինչ ավարտվեց նորմալ:
Ինչպես նշեց նա, «Մետամորֆոզը» նաև մարտահրավեր է այսօրվա մարտաֆիլմերին: «Այսօր մեր երիտասարդները տարված են համակարգչային խաղերով: Այդ ամենի ազդեցության տակ, նրանք կորցնում են իրականության զգացողությունն ու ապրում վիրտուալ կյանքով և նրանց թվում է, թե դա է իրականը: Իսկ երբ հանդիպում ես վիրտուալ աշխարհներին, պետք է դրանց նայես կողքից, ոչ թե տրվես ու կորես այդ աշխարհներում»,- ասաց նա:
Ֆիլմում երիտասարդ Վանին մեղադրում են Ստեֆիի սպանության մեջ: Իրականում Ստեֆին կերպարանափոխվել է և կորել վիրտուալ աշխարհում: Այդ վտանգը սպառնում է նաև Վանին: Երիտասարդներին միայն Քրիսը կարող է օգնել: Ինչպե՞ս վերադառնալ իրական աշխարհ: Հենց սա փորձում է բացահայտել ֆիլմը:
Ֆիմի նկարահանման համար որևէ պետական աջակցություն չի եղել: Այն ֆինանսավորվել է ամերիկյան ընկերությունների կողմից են: Ըստ Ռ. Քոչարի, բյուջեն բավականին մեծ է եղել:
Ֆիմի գլխավոր դերակատարներից են Էդդի Դե Լևոնը, Հովհաննես Բաբախանյանը, Նարինե Լալայանը, Ժան-Պիեր Նշանյանը, Մարի Մսրյանը: Ֆիլմի տևողությունը 90 րոպե է: Այն հայ հանդիսատեսը կարող է դիտել հունիսի 12-ից:

Placeholder