Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթություն, գիտություն
13:27 03/06/2009
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՍՏԵՐԸ ՉԿԱՅԻՆ. ՆԱԽԱՐԱՐԸ ՀՈՐԴՈՐԵՑ ԽՈՒՃԱՊԻ ՉՄԱՏՆՎԵԼ
Այսօր հանրապետության բոլոր դպրոցներում մեկնարկեցին բնագիտական առարկաների` «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանության» ավարտական քննությունները: Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ավարտական քննությունների ընթացքին ծանոթանալու համար այցելել էր Գոգոլի անվան թիվ 35 դպրոց: Ի դեպ, սույն դպրոցում է սովորել ԿԳ նախարարը:
Գոգոլի անվան թիվ 35 դպրոցի տնօրեն Ասատուր Սարյանը հայտնեց, որ այսօր դպրոցում ավարտական քննություն է հանձնելու 149 աշակերտ, իսկ մնացածը հանձնելու են միասնական քննություններ: Նշենք, որ ավարտական քննությունների թեստերը տպագրվել են Գնահատման և թեստավորման կենտրոնում:
Դպրոցի տնօրենը ԳԹԿ-ից ստացված ավարտական քննությունների թեստերի ծրարը բացելիս հայտնաբերեց, որ ծրարում բացակայում են «Կենսաբանություն» առարկայի թեստերը:
Նախարարը հորդորեց խուճապի չմատնվել: Նա նշեց, որ հարցը կլուծվի և մի քանի րոպեից ԳԹԿ-ից կբերվեն կենսաբանության թեստերը: «Այս փաթեթում մատնանշված է եղել 4 առարկայի փաթեթ, սակայն բացելու ժամանակ մենք տեսանք, որ 3 առարկայի թեստերն են տեղադրված փաթեթում, իսկ կենսաբանության թեստերը բացակայել են»,- ասաց նա:
Ա. Աշոտյանը վստահեցրեց, որ աշակերտների իրավունքները չեն տուժելու: «Ինչքան ուշ սկսվի քննությունը, այնքան էլ ուշ կվերջանա: Ես ԳԹԿ-ին կտամ հանձնարարական շատ ավելի ուշադիր լինել փաթեթների կոմպլեկտացիայի ժամանակ»,- հավելեց նա:

Placeholder