Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հայտատարում է, որ աշխարհում H1N1 վիրուսով հարուցված գրիպի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված` համաճարակային գործընթացում ընդգրկելով նոր տարածքներ:
Հունիսի 3-ի տվյալների համաձայն, 66 երկիր պաշտոնական հաղորդագրություն են ներկայացրել մարդկանց շրջանում H1N1 վիրուսով հարուցված գրիպի 19.273 դեպքի մասին, 117 մահվան դեպքով:
Մասնավորապես ԱՄՆ-ի կառավարությունը հունիսի 3-ի դրությամբ հաղորդել է մարդկանց շրջանում 10053 լաբորատոր հաստատված դեպքի վերաբերյալ` 17 մահվան դեպք, ընդորում` համաճարակային գործընթացում ընդգրկվել է 48 նահանգ, իսկ Մեքսիկան` 5029, լաբորատոր հաստատված դեպքի մասին` ներառյալ 97 մահվան դեպք:
Լաբորատոր հաստատված դեպքեր են արձանագրվել Կանադայում` 1530, 2 մահվան դեպք, Կոստա Ռիկայում` 50 դեպք, այդ թվում 1 մահվան դեպք, Արգենտինայում` 131, Ավստրալիայում` 501, Բելգիայում` 13, Բրազիլիայում` 20, Չինաստանում` 69, Կոլոմբիայում` 20, Կուբայում` 4, Ֆինլանդիայում` 4, Ֆրանսիայում` 26, Գերմանիայում` 28, Հնդկաստանում` 1, Իռլանդիայում` 4, Իսրայելում` 33, Իտալիայում` 30, Ճապոնիայում` 385, Նիդերլանդներում` 4, Նորվեգիայում` 4, Իսպանիայում` 180, Թայլանդում` 2, Թուրքիայում` 4, Մեծ Բրիտանիայում` 339, Չիլիում` 313, Հունաստանում` 5, Ռուսաստանի Դաշնությունում` 3:
Նշենք, որ Հայաստանում մարդկանց շրջանում H1N1 վիրուսով հարուցված գրիպի առումով համաճարակային իրավիճակը հանգիստ է: Հանրապետությունում շարունակվում է վարակի ներբերման և տարածման կանխարգելմանն ուղված հակահամաճարակային միջոցառումների իրականացումը: Բացի այդ, շարունակվում է ուղևորների առողջության նկատմամբ մոնիթորինգի իրականացումը:
Հիշեցնենք, որ մարդկանց մոտ H1N1 վիրուսով հարուցված գրիպի հիմնական ախտանշաններն են` բարձր ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, հազ, անգինա, ռինիտ, որոշների մոտ նկատվել է նաև փսխում և դիարեա: Հիվանդության գաղտնի շրջանը 7 օր է: Հարուցիչը շրջակա միջավայրի առարկաների վրա պահպանվում է մոտ 2 ժամ:

Placeholder