Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մշակույթ
11:13 04/06/2009
Վ. ՇԱՐԱՖՅԱՆԻ «SURGITE GLORIA» ԿՈՆՑԵՐՏԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՊՐԵՄԻԵՐԱՆ ՅՈՒՐԻ ԲԱՇՄԵՏԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ
Յուրի Բաշմետի և «Մոսկվայի սոլիստներ» կամերային անսամբլի կատարմամբ սեպտեմբերի 19-ին Կոնսերվատորիայի մեծ դահլիճում տեղի կունենա Վաչե Շարաֆյանի «Surgite Gloria» Կոնցերտի ռուսական պրեմիերան: Վաչե Շարաֆյանը իր այս ստեղծագործությունը նվիրել է Յուրի Բաշմետին: Այս մասին տեղեկացանք ՀՀ մշակույթի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գայանե Դուրգարյանից:
Համերգի մենակատարներ են ՝ Քսենյա Բաշմետ (դաշնամուր), Ռոստիսլավ Կրիմեր (դաշնամուր), Գեւորգ Դաբաղյան (դուդուկ, Հայաստան): Ծրագրում կլինեն՝ Ի.Ս.Բախի և Վ.Ա.Մոցարտի ստեղծագործությունները:
Վաչե Շարաֆյանը իր ստեղծագործությունների մեծ մասում, այդ թվում Յուրի Բաշմետին նվիրված Կոնցերտում օգտագործում է դուդուկի տեմբրը: «Surgite Gloria» Կոնցերտի ռուսական պրեմիերային կմասնակցի դուդուկի, զուռնայի ու շվիի լավագույն կատարողներից մեկը՝ Գևորգ Դաբաղյանը:

Placeholder