Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր Սանկտ Պետերբուրգում կբացվի Միջազգային տնտեսական ֆորումը: Այն կանցկացվի հունիսի 4-6-ը ավանդական «Լենէքսպո» հարթակում: Պետերբուրգյան ֆորումը նվիրված է համաշխարհային զարգացման արդի փուլի հարցերին: Միջոցառման մասնակիցները կքննարկեն ապագա միջազգային ֆինանսական կառույցների ընկալման նոր մոտեցումները, բանկային համակարգի զարգացման հեռանկարները, կառավարությունների ձեռնարկած միջոցառումների արդյունավետությունը և այլ կարևոր հարցեր: Հատուկ ուշադրություն կդարձվի այդ հարցերի լուծման գործում Ռուսաստանի դերին:
Վաղը ֆորումի «Տնտեսական օր»-ն է, որը կսկսվի լիագումար նիստով` նվիրված «Համաշխարհային տնտեսական ճգնաժամ. առաջին դասերը և հայացք ապագային» թեմային: Միջոցառման մասնակիցները կքննարկեն ճգնաժամի ազդեցությունը առանձին երկրների վրա և գլոբալ տնտեսության վրա, տնտեսական համակարգների զարգացման ուղիները, գլոբալ ինստիըուտների փոփոխությունը և այլ հարցեր:
Հաջորդ օրը` «Ֆինանսական», կմեկնաբանվեն գլոբալ անհավասարակշռության և ֆինանսական կարգավորման բարեփոխումների, ֆինանսների նախարարությունների համագործակցության նոր սկզբունքների ձևավորման և նմատիպ այլ հարցեր: Ֆորումի շրջանակում կկազմակերպվեն նաև կլոր սեղաններ և նստաշրջաններ:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ևս կմանասնակցի ֆորումի աշխատանքներին: Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում նախատեսված է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը: Ֆորումի շրջանակներում կկայանա նաև Սարգսյան-Մեդվեդև հանդիպումը:

Placeholder