Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Տնտեսություն
15:22 04/06/2009
ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԿԶԲԱՂՎԻ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՄԲ
Առաջիկայում հնարավոր է ստեղծվի ձեռնարկություն, որը կզբաղվի Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության ծրագրով: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինը: Նա նշեց, որ ձեռնարկության ստեղծումից հետո ակնհայտ կլինի յուրաքանչյուր կողմի մասնակցությունն ու շահագրգռվածությունը այդ ծրագրում:
«Դա ճիշտ, հասկանալի և անհրաժեշտ նախագիծ է»,-ասաց Շայդուլինը: Նրա խոսքով, արդեն տրվել են համապատասխան հանձնարարականներ, և «Ռուսական երկաթուղիները» Հայաստանի տրանսպորտի ու կապի նախարարությունը համատեղ աշխատում են տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման վրա:
«Մենք հետաքրքրված ենք և պատրաստ ենք մասնակիցը դառնալ այս նախագծի առաջընթացին»,-ընդգծեց Շայդուլինը:
Իրան-Հայաստան երկաթուղու վերջնական տարբերակը դեռևս ընտրված չէ: Այս պահին կա 3 տարբերակ` մեկնում Երասխից, Վարդենիսից, իսկ երրորդը` սահմանից մինչև Գագարին կայարան ընկած հատվածից: Դրանք ունեն տարբեր երկարություններ. համապատասխանաբար` 443 կմ, 447 կմ, 397 կմ, ըստ այդմ էլ կա տարբերություն նաև դրանց արժեքների միջև:
Հայաստանի համար ընդունելի է ամենաերկար ճանապարհը` սկսվի սահմանից, առաջանա դեպի Ջերմուկ, Սելիմի լեռնանցք, Մարտունի, Գագարին կայարան, իսկ այստեղից էլ Ջավախք:
Նշենք, որ տարբեր գնահատականներով նախագծի արժեքը կկազմի 1.5-2 մլրդ դոլար:

Placeholder