ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՂԸ ԿՄԵԿՆԻ ՄՈՍԿՎԱ
Տնտեսություն
12:30 08/06/2009

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՂԸ ԿՄԵԿՆԻ ՄՈՍԿՎԱ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը վաղն առավոտյան կմեկնի ՌԴ մայրաքաղաք Մոսկվա` մասնակցելու Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ-ի) միջպետական խորհրդի 23-րդ նիստին` կառավարությունների ղեկավարների մակարդակով:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը և պաշտոնատար այլ անձինք:
Placeholder
ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՂԸ ԿՄԵԿՆԻ ՄՈՍԿՎԱ