ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՆ
Կրթություն, գիտություն
15:00 08/06/2009

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՆ

Այսօր կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պարգևատրեց «Օլիմպիականները դպրոցականների աչքերով» թեմայով շարադրությունների մրցույթի հաղթող աշակերտներին: Կրթության և գիտության նախարարությունը դպրոցականների հանրապետական մարզային ֆեդերացիայի աջակցությամբ: Այս թեմայով անցկացրած շարադրությունների մրցույթի նպատակը դպրոցականների շրջանում օլիմպիական խաղերի փիլիսոփայության և պատմության իրազեկության բարձրացումը, սպորտի դաստիարակչական ներուժի առավելագույն օգտագործմումն էր:

Նախարար Աշոտյանը շնորհավորելով հաղթողներին նշեց, որ Հայասատանի Հանրապետության դրոշի նորքո հանդես եկող հերոսները, ովքեր ապացուցում են, որ ուժեղագույնն ու լավագույնն են և կարող են կրտսեր սերունդների համար  օրինակ կամ իդեալ ծառայել, նաև կարող են դպրոցականների համար լավ օրինակներ լինել ապագայում դաստիարակչական նպատակներով նման գաղափարաբանություն տարածելու համար: «Այս մրցությունը նախ և առաջ միտված է դպրոցականների շրջանում համապատասխան հերոսների, կերպարների գաղափարաբանության տարածման համար: Շատ ուրախ ենք, որ մեր նախաձեռնությունը տարածում է գտել աշակերտների մեջ, մասնակցել են շուրջ 50 աշակերտներ: Նրանք ներկայացրել են իրենց երևակայության արդյունքին, իրենց արժեհամակարգին համապատասխան շարադրություններ»,-ասաց Ա. Աշոտյանը: Նա գովելի համարեց այն փաստը, որ 5 հաղթողներից 4 ներկայացուցիչները տարբեր մարզերից են:

Այսպիսով, «Օլիմպիականները դպրոցականների աչքերով» թեմայով շարադրությունների մրցույթում առաջին կարգի հաղթող է ճանաչվել Երևանի Վ. Տերյանի անվան թիվ 60 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Ռոբերտ Մարտիրոսյանը, երկրորդ կարգի մրցանակի է արժանացել Վանաձորի թիվ 19 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Թաթուլ Ղազարյանը: Նույն կարգի մրցանակ ստացավ նաև Իջևանի թվ 5 դրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Լիանա Գյոզալյանը, իսկ երրորդ կարգի մրցանակներին արժանացան Գյումրու թիվ 6 դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Հերմինե Նահապետյանն ու Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Դավիթ Հակոբյանը:

Նշենք, որ շարադրությունների մրցույթն անցկացվել է երեք փուլով՝ ներդպրոցական, մարզային և հանրապետական: Հանրապետության 35 դպրոցի 48 աշակերտի ներկայացրած մրցութային շարադրություններից հանձնաժողովն ընտրեց նշված հինգի աշխատանքները: Լավագույն շարադրությունների հեղինակները պարգևատրվեցին ԿԳՆ հավաստագրերով, մրցանակներով և նվերներով:
Placeholder
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՆ