Վ. ԱՅՎԱԶՅԱՆԸ  ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ. ՎԱՐԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՏՐՎԵԼ Է ԲԱՎԱԿԱՆԻՆ ԲԱՐՁՐ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՈՎ
Տնտեսություն
15:34 08/06/2009

Վ. ԱՅՎԱԶՅԱՆԸ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ. ՎԱՐԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՏՐՎԵԼ Է ԲԱՎԱԿԱՆԻՆ ԲԱՐՁՐ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՈՎ

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը որոշակի դժգոհություն ունի Հայաստանի ռազմավարական գործընկերոջից՝ Ռուսաստանից, քանի որ ռուսական կողմից 500 մլն դոլարի կայունացման վարկը Հայաստանին տրվել է բավականին բարձր տոկոսադրույքով:
Հիշեցնենք, որ վարկը տրամադրվել է 15 տարի ժամկետով, որից 4 տարին արտոնյալ պայմաններով, LIBOR + 3% տոկոսադրույքով: Հունիսի 2-ի արտահերթ նիստում ԱԺ-ն վավերացրել է ռուսական կողմից 500 մլն դոլարի վարկ ստանալու վերաբերյալ համաձայնագիրը:

Ինչպես լրագրողներին բացատրեց Վ. Այվազյանը, LIBOR-ն այսօրվա դրությամբ 1,22 տոկոս է, իսկ LIBOR+-ը՝ 3 տոկոս, այսինքն կազմում է 4,22 տոկոս: «Տնտեսական ակտիվության պարագայում LIBOR-ն կարող է թռնի ու հասնի 5-6 տոկոսի: 1995-97-ին LIBOR-ն եղել է 5,2-5,8 տոկոս»,- ասաց նա ու հավելեց, որ պետք էր ֆիքսել կոնկրետ տոկոսադրույք՝ առանց LIBOR-ի:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահին անհանգստացնում է նաև այն հարցը, թե ինչպե՞ս է այդ գումարը հասնելու ռեալ սեկտոր:

Նշենք, որ գումարի մի մասը հատկացվելու է աղետի գոտու շինարարությանը, մի մասը՝ բյուջետային դիֆիցիտի ֆիանանսավորմանը, մյուս մասն էլ՝ փոքր և միջին բիզնեսին: Նա առաջարկել էր, որ որոշ մաս էլ հատկացնեին հիփոթեքային վարկեր տրամադրելուն:

«Գումարը Կենտրոնական բանկը տրամադրելու է առևտրային բանկերին 8 տոկոսով: Ինձ անհանգստացնում է այն, որ հանկարծ բանկերը պարտադիր 24 տոկոսով չտան մասնավոր սեկտորին, այսինքն՝ հանկարծ առևտրային բանկերը վերավարկավորման տոկոսադրուքը չբարձրացնեն: Կենտրոնական բանկը պետք է ստիպի վերավարկավորումը 10-12 տկոսից ավել չլինի, այլապես այդ գումարը փոքր և միջին բիզնեսին ոչ մի բանով էլ չի օգնի»,- ասաց նա:

Placeholder
Վ. ԱՅՎԱԶՅԱՆԸ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ. ՎԱՐԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՏՐՎԵԼ Է ԲԱՎԱԿԱՆԻՆ ԲԱՐՁՐ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՈՎ