Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մշակույթ
13:25 09/06/2009
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. «ՇԱՀՆԱԶԱՐՈՎԻ ՑՈՒՑԱԿ» ՈՒ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՖԻԼՄԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հունիսի 19-28-ը Մոսկվայում կայանալիք 31-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում «Շահնազարովի ցուցակ» հատուկ ծրագրում ներկայացվելու է կինոռեժիսոր Կարեն Շահնազարովի հայտնի 10 ֆիլմեր: «Իմ ցուցակի մեջ ես ընդգրկել եմ 10 ֆիլմ, որոնք ինձ վրա յուրահատուկ տպավորություն են գործել»,- «Ռիա. նովոստիին» հայտնել է Շահնազարովը:
Մոսկվայում կայանալիք 31-րդ միջազգային կինոփառատոնի ներկայացվելու է 16 ֆիլմ՝ 14 երկրներից:
Գլխավոր մրցանակի հավակնորդներ են համարվում ռուսական արտադրության Ալեքսանդր Պրոշկինի «Հրաշք», Նիկոլայ Դոստալի «Երկնային արքայության ճանապարհին գտնվող Պետյան» և ազգությամբ հայ կինոռեժիսոր Կարեն Շահնազարովի «N 6 հիվանդասենյակ» ֆիլմերը:
Փառատոնի գլխավոր մրցանակը «Սուրբ Գևորգ» արձանիկն է, որն էլ հանձնվելու է փառատոնի՝ 7 անվանակարգերում լավագույնը ճանաչվածներին:
Ռետրոսպեկտիվ ցուցադրությունների ծրագրում ընդգրկված է հայ ռեժիսոր Հարություն Խաչատրյանի ֆիլմերի ցուցադրությունը: Նույն ծրագրում ցուցադրվելու են նաև Պավել Լունգինի, Էժի Սկոլիմովսկու և Մարկո Ֆերերիի ֆիլմերը:
Մոսկովյան միջազգային կինոփառատոնն անցկացվում է 1959 թվականից: 2000 թվականից այն դարձել է ամենամյա:

Placeholder