Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Առաջիկայում բոլոր պետական և մասնագիտական քոլեջները կարդիականացվեն և կունենան իրենց սեփական եռակողմ կառավարման խորհուրդները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության և գիտության նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը: Նա նշեց, որ հաստատությունների կառավարման խորհուրդների անդամների կարողությունների բարելավման նպատակով կկազմակերպվի հատուկ ուսուցում:
Նրա տեղեկացմամբ, ուսուցման առաջին փուլը, որն ապահովում է Եվրոպական կրթական հիմնադրամը, կիրականացվի հունիսի 11-12 Վանաձորի Ս. Մատինյանի անվան պետական տեխնոլոգիական քոլեջում, իսկ մյուս շաբաթ Երևանի առևտրի և սպասարկման քոլեջում: Նրա խոսքով, հաստատությունների կառավարման խորհուրդների ներկայացուցիչները կվերապատրաստվեն, որպեսզի հասկանան հստակ իրենց պարտականությունները և իրավասություները, ինչպես նաև ծանոթանան ղեկավարման միջազգային փորձին, որպեսզի հաստատության ղեկավարումը և կառավարումն ավելի օպտիմալ դառնա:
Ա. Աղբալյանի վստահեցմամբ, Մասնագիտական կրթության և ուսուցման /ՄԿՈՒ/զարգացման ազգային խորհրդի միջազգային փորձին լավ ծանոթ լինելը և հասկանալ, թե ինչ է նշանակում ՄԿՈՒ, բարեփոխումներ կբերի իսկապես մասնագիտական կրթության դերի բարձրացմանը:
Նա նաև տեղեկացրեց, որ այս տարի Մասնագիտական կրթության և զարգացման համար ԵՄ-ից նախատեսում է տրամադրել 14 մլն եվրո բյուջետային աջակցություն, ինչպես նաև 1 մլն եվրոյի տեխնիկական օժանդակություն:

Placeholder